06:40 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելու մասին լուրը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի փոխվարչապետ նշանակելու հարցը ուկրաինացիների գործն է։ Պեսկովն իր կարծիքը հայտնել է RTVI-ին տված հարցազրույցում։

«Դա մեր գործը չէ․․․ ուկրաինացիներին է։ Բայց այսպես ասեմ` Սաակաշվիլին, իհարկե, վատ նախանշան է»,-շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաև ավելացրել է, որ ուկրաինական կառավարությունը կարծես թե հրաժարվել էր այդ մտքից. «Կարելի է ասել` դե, փառք Աստծո»։

Պեսկովի խոսքով` Սաակաշվիլուց հետո Վրաստանն ըստ էության քանդվեց, իսկ Օդեսան նրա քաղաքապետության օրոք ոչ մի լավ բան չստացավ։

Ավելին` Սահակաշվիլու գործոնը բացասաբար անդրադարձավ նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա, որը Վրաստանի նախկին ղեկավարին Օդեսա էր հրավիրել։

Պեսկովը հիշեցրել է, որ Պորոշենկոյի վարկանիշն ընկավ Սաակաշվիլուն Օդեսայի քաղաքապետ նշանակելուց անմիջապես հետո։

Հիշեցնենք` անցած շաբաթ Վրաստանի նախկին նախագահը Facebook-ում գրել էր, որ պաշտոնի առաջարկ է ստացել Վլադիմիր Զելենսկուց։ Ավելի ուշ սկանդալային գործիչը հայտնեց, որ զբաղվելու է միջազգային ֆինանսական կառույցների, մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցություններով։

Սաակաշվիլին համոզված է, որ Ուկրաինային շատ ավելի խոշոր օգնություն է պետք, իսկ դրա համար երկրի տնտեսության փրկության արտակարգ միջոցներ են հարկավոր։

Սաակաշվիլին հայտնել էր, որ Զելենսկին առաջարկել է Դենիս Շմիգալի կառավարությունում ստանձնել բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Ապրիլի 28-ին Ուկրաինայի կառավարությունը Վերին Ռադայից հետ է կանչել նրա նշանակման առաջարկը։

Վրացական կողմը շատ արագ արձագանքեց իրենց նախկին նախագահին վերադարձնելու լուրին` սպառնալով Ուկրաինայից հետ կանչել Վրաստանի դեսպանին։

Պյոտր Պորոշենկոն 2015թ․-ին Սաակաշվիլուն հրավիրեց Ուկրաինա, քաղաքացիություն շնորհեց նրան և նշանակեց Օդեսայի մարզի ղեկավար։ 2017թ․-ի հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկեց քաղաքացիությունից, իսկ որոշ ժամանակ անց նա ընդհանրապես արտաքսվեց Ուկրաինայից։

Սաակաշվիլին բացատրել է` ինչու էր փողկապը ծամում 2008 թ–ի իրադարձությունների ժամանակ

Ըստ թեմայի

Ուկրաինան ուզում է ստեղծել սեփական առասպելը. ինչ է ակնարկել Զելենսկին Լեհաստանում
Դա նրա աշխատաոճն է․ Պեսկովն ասել է՝ ինչու է Պուտինն այցելել Կոմունարկայի հիվանդանոց
Ի վերջո Սաակաշվիլին հա՞յ է, թե՞ վրացի. պատասխանում են հայ և վրացի մասնագետները
թեգերը:
Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Միխեիլ Սաակաշվիլի, Դմիտրի Պեսկով

Գլխավոր թեմաներ