07:23 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (127)
439 0 0

Արմեն Սարգսյանը մի քանի կարևոր ուղղություն է առանձնացրել` նշելով, որ տարիներ անց կարևոր է լինելու անհատի պաշտպանվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի ուղղություններ է նախանշել, որոնցում ռադիկալ փոփոխություններ են լինելու կորոնավիրուսի համավարակից հետո։ Նա նման կարծիք է հայտնել` Startup World–ի շրջանակներում` zoom–ի միջոցով պատասխանելով հարցին, թե ինչպիսին է լինելու աշխարհը կորոնավիրուսից հետո։

«Նոր աշխարհում բոլորովին կարևոր չի լինելու, թե որտեղ է էժան աշխատուժը։ Մի շարք տեղերում աշխատուժը փոխարինվելու է մեխանիկական աշխատանքով կամ ռոբոտներով»,–ասել է նախագահը։

Նրա խոսքով` եթե աշխարհը դասեր առնի կորոնավիրուսից, ապա մեկ տարուց կտրուկ կավելանա էլեկտրոնային կապից ու սարքավորումներից օգտվողների թիվը։

Սարգսյանը նշել է, որ տարիներ անց մեծ գումարներ են ներդրվելու առողջապահության ոլորտում, և կարևոր է լինելու անհատի պաշտպանվածությունը։ Ինչ վերաբերում է շուկայական հարաբերություններին, ապա դրանք բավականին բարդ են լինելու։

Նախագահը շեշտել է, որ շատ կարևոր է սննդամթերքի անվտանգության հարցը։ «Հայաստանը չի կարող ապահովել սննդի ամբողջ պաշարը, սակայն պետք է ինքնաբավ լինենք։ Այսինքն` անհրաժեշտ է վերամշակել ավելացած սնունդը»,–ասել է նախագահը` հավելելով, որ անհրաժեշտ է նաև միջանցքներ ստեղծել` մթերքի ներմուծման և արտահանման համար։

Սարգսյանի խոսքով` Հայաստանը կարող է առևտրային հաբ դառնալ. Հայաստանն ու Արցախը մեծ պոտենցիալ ունեն նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի մթերքների արտադրության համար։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Բանկային ոլորտում, ըստ նրա, նույնպես արմատական փոփոխություններ են լինելու` ծառայությունները դառնալու են ավելի էլեկտրոնային, հնարավոր է նաև վիրտուալ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2066–ն է։ Այս ընթացքում արդեն իսկ ունեցել ենք վարակից մահվան 32 դեպք։

թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (127)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանցից մեկը 47 տարեկան է
Կորոնավիրուսի թվի ռեկորդային աճը հուղարկավորության մասնակցելու հետևանք է. Թորոսյան
Կորոնավիրուսը չի խանգարել. Հայաստանի պետական ջազ նվագախումբը նոր գործ է ներկայացրել
թեգերը:
Նախագահ, Արմեն Սարգսյան, աշխարհ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ