00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 միլիոնանոց պարադոքս․ ինչու է F-35-ի պոչը պոկվում գերձայնային արագության ժամանակ

CC BY 2.0 / Forsvarsdepartementet / Testflyging av første norske F-35Истребитель-бомбардировщик пятого поколения F-35
Истребитель-бомбардировщик пятого поколения F-35 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
F-35 ամերիկյան բազմաթիրախային կործանիչ ռմբակոծիչի ստեղծման, շահագործման ու առաջխաղացման պատմությունը համոզչ կերպով ցուցադրում է մարքեթինգի կարևորությունը սպիտակ անտեսանելի ինքնաթիռի արտադրության տեխնոլոգիաների հարցում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Պենտագոնին մոտ կանգնած Defense News պարբերականը հերթական անգամ հրապարակել է F-35 Lightning II («Կայծակ») նորագույն կործանիչ -ռմբակոծիչի մասին մասնագետների բավականին քննադատական գնահատականները։ Փաստերը վկայում են, որ F-35-ը մինչձայնային կործանիչ է, որին ամբողջովին ուժով արագանալու համար մեկ րոպեից քիչ է պետք։ Ավելի քան մեկ մախ արագության դեպքում 60 վայրկյան հետո չափազանց տաքանալուց կորպուսի քայքայման վտանգ է առաջանում, իսկ 1,6 մախից հետո ինքնաթիռի պոչը կարող է պարզապես պոկվել։

Самолет Су-35 - Sputnik Արմենիա
Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Մեկ մախ արագություն հավաքելու դեպքում F-35 կործանիչը կորցնում է նաև  «անտեսանելի» լինելու հատկությունը։ Դրսի կողմից կցած ցանկացած զենքի շնորհիվ «Կայծակը» նկատելի է դառնում նույնիսկ մինչ ձայնային արագությունների դեպքում։ Նշված խնդիրները տեխնիկապես անշտկելի են։

Ֆիզիկայի կանոններն անվիճելի են։ Պենտագոնն օպերատիվ կերպով շտկել է «շահագործման բնութագրերը», հիմա F-35-ը համարվում է մինչձայնային ինքնաթիռ՝ կարճ ժամանակում արագություն հավաքելու հնարավորությամբ։

Տեխնոլոգիապես հավասար հակառակորդի դիմաց F-35 կործանիչը թիրախ է դառնում։ Օդային մարտում ելքը կանխատեսելի է, օրինակ, բարձ արագություն ու մանևրերի մեծ հնարավորություն ունեցող ռուսական արտադրության «Սուշկաների» ու «Միգերի» հետ։

Հինգերորդ սերնդի թերացումները

F-35-ի նպատակն է վերացնել հակառակորդին ավելի շուտ, քան այն կարող է հայտնաբերել «անտեսանելի ինքնաթիռը»։ Սակայն ամերիկյան բազմաթիրախային կործանիչը նման առաքելությունում հաջողության  հասնելու համար չափազանց «հում» է թվում։ Նախորդ տարվա հունիսին F-35-ի հիմնական 13 տեխնիկական խնդիրների մասին տեղեկություն էր հրապարակվել։ Խոսքն այն թերությունների մասին է, որոնք ազդում են ինքնաթիռի՝ մարտական խնդիրներ լուծելու ունակության ու օդաչուի անվտանգության վրա։ Այն ժամանակվանից առանցքային թերությունների ցանկը նվազել է ու դրանց թիվը հինգի է հասել։ Սակայն 5-ն էլ չափազանց շատ է 100 միլիոն դոլարանոց ինքնաթիռի համար։ Իրավիճակն ավելի պարադոքսալ է` հաշվի առնելով, որ F-35 Lightning II-ի ստեղծման արժեքը 1,3 տրիլիոն դոլար էր, ու բազմաթիրախային կործանիչ-ռմբակոծիչը 2011 թվականից է արտադրվում։

ՍՈւ– 30 կործանիչների առաջին խմբաքանակը ժամանեց Հայաստան. տեսանյութ

Արտադրող Lockheed Martin-ը հույս ունի F-35-ի ծրագրային ապահովման խնդիրը լուծել մինչ 2020 թվականի վերջը։ Սակայն  այդ ամենը չի խանգարում արտադրել ու ակտիվորեն  վաճառել «անտեսանելի ինքնաթիռները»  դաշնակից երկրներին՝ Ավստրալիային, Մեծ Բրիտանիային, Նորվեգիային, Իսրայելին, Իտալիային, Ճապոնիային և այլ երկրներին։

Հայ օդաչուների թռիչքները ՍՈՒ 30 կործանիչներով - Sputnik Արմենիա
ՍՈւ-30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

Lockheed Martin-ի արտադրանք ստեղծելու ճանապարհին տարբեր խնդիրներ են հանդիպում։ ԱՄՆ-ի գործընկեր մի քանի երկրներ սպառնացել են դուրս գալ F-35-ի համատեղ արտադրության ծրագրից դրա «լրտեսական» ծրագրային ապահովման պատճառով։ Խնդիրը ALIS տեղեկատվական ծրագիրն է, որը հետևում է F-35 ինքնաթիռի տեղափոխություններին, մանևրերին ու առաքելություններին մոլորակի ցանկացած կետից՝ անկախ սեփականատեր երկրի ցանկությունից։

Կործանիչը խաղալիք չէ

Ավելի վաղ անհաջող էր ճանաչվել F-22 Raptor հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման փորձը։ Պենտագոնն ընդամենը 187 հատ F-22 էր գնել, իսկ ծրագրվում էր, որ պետք է 384-ը գնի։ Էժանացած F-35 Lightning II-ը մեկ շարժիչի հաշվին նվազեցրել է արագությունը, մանևրեր անելու հնարավորություններն ու մարտական բեռնվածությունը։ Սա ավելի  ակնհայտ է դառնում նմանատիպ ինքնաթիռների հետ համեմատելիս։

Леонид Нерсисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ներսիսյան. «Կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած 4 կործանիչները շահագործել»

Հիպոթետիկ մարտում ռուսական Սու-57 հինգերորդ սերնդի կործանիչն ունակ է առաջինը հայտնաբերել ու վերացնել F-35-ին (և F-22),  կռվել հակառակորդի հետ նույնիսկ բարձր բեռնվածության դեպքում ու գերձայնային արագությունների վրա։ Ի դեպ՝ ռուսական ինքնաթիռն առանց ֆորսաժը միացնելու է անցնում գերձայնային արագության։

Սու-57 կործանիչը թռիչքային ու մարտական լուրջ բնութագրեր ունի, որոնք զգալիորեն գերազանցում են F-22 ու F-35 հինգերորդ սերնդի ամերիկյան անալոգներին։ ԱՄՆ-ի փորձագետները ստիպված ընդունում են ռուսական կործանիչի առավելությունն ու առանձնացնում են գերձայնային արագությունների վրա Սու-57-ի մանևրեր անելու մեծագույն հնարավորությունները, որոնման ու հետևելու ինֆրակարմիր համակարգը, որը չունի նույնիսկ գերթանկ F-22 Raptor-ը։

Հայաստանը հիանալի ընտրություն է արել. ռուս գեներալ–գնդապետը` Սու-30ՍՄ կործանիչների մասին

Ռուսական կործանիչը կարող է օդային ու երկրային թիրախները հայտնաբերել մինչև 400 կմ հեռավորության վրա, միաժամանակ 62 օբյեկտի հետևել, հրահանգներ փոխանցել այլ ինքնաթիռներին ու անօդաչու թռչող սարքերին։ Մինչ 2028 թվականը Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը պետք է 76 նման  ինքնաթիռ ստանան։ Սու-57 հինգերորդ սերնդի ռուսական կործանիչներն (սերիական արտադրությունը 2019 թվականից) անխուսափելիորեն համաշխարհային շուկայում առաջ կանցնեն մրցակիցներից։

Լրահոս
0