20:18 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)
927 0 0

Համավարակի փուլային զարգացման մասին փորձագետը խոսել է դեռ մարտին։ Համաճարակաբաններից շատերն արդեն այսօր նախազգուշացնում են համավարակի սպասվող երկրորդ ալիքի մասին։

 

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսային վարակի տարածման 3 ալիք կարող է լինել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի ղեկավար Լոթար Վիլերը։

Նրա խոսքով` գիտնականներից շատերն արդեն հանգում են այն եզրակացության, որ հնարավոր է համավարակի երկրորդ ալիք լինի, գուցե նաև երրորդ։

«Կան նաև մի շարք գիտնականներ, որոնք կարծում են, որ դա տեղի կունենա առաջիկա աշնանը։ Հավանական է, որ վիրուսը դեռ երկար ամիսներ ներկա լինի մեր կյանքում, և մենք ստիպված լինենք ամիսներ շարունակ ապրել այս «նոր իրականության» մեջ», – Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Վիլերը։

Գիտնականը դեռ մարտին էր խոսում համավարակի փուլային զարգացման մասին։ Այժմ համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացնում են աշխարհի տարբեր երկրների համաճարակաբաններ։

Բարի լուր. հիվանդանոցից տուն են ճանապարհել կորոնավիրուսին հաղթած 94–ամյա կնոջ. լուսանկար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)

Ըստ թեմայի

Արդյո՞ք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով
Կորոնավիրուսը հստակեցնում է աշխատողի ու գործատուի հարաբերությունները. նոր սահմանումներ
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
թեգերը:
համավարակ, համաճարակ, գիտնական, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ