16:12 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)
1574 0 0

Զբոսաշրջային ոլորտին ժամանակ է անհրաժեշտ կրկին եկամտաբեր ու գրավիչ դառնալու համար, ինչպես ճգնաժամից առաջ էր:

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի-Sputnik. Վրաստանը կարող է լինել աշխարհում առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների առջև: Sputnik Վրաստանի հաղորդմամբ՝ հանրապետության էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ առցանց քննարկման ժամանակ խոսել է զբոսաշրջիկներին վերադարձնելու հնարավորությունների մասին:

Համավարակի հետևանքով ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Վրաստանում, ամենից շատ տուժել է զբոսաշրջության ոլորտը:

«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի խիստ սահմանափակումների պայմաններում Վրաստանի զբոսաշրջային շուկան լինի անվտանգ և առաջիններից մեկը բացի սահմաններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար»,- ասել է նախարարն ու հավելել, որ որ այս ոլորտին դեռ որոշակի ժամանակ է պետք կրկին եկամտաբեր ու գրավիչ դառնալու, ինչպես համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամից առաջ էր:

Worldmeters-ի վերջին տվյալներով՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 566 դեպք, առողջացել է 207 մարդ, գրանցվել է մահվան 7 դեպք:

Վրաստանում երկարացրել են արտակարգ դրության ռեժիմն ու մեքենայով տեղաշարժվելու արգելքը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)

Ըստ թեմայի

Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար
Վրաստանը հատուկ չվերթով կբերի ԱՄՆ-ում մնացած հայ դպրոցականներին
ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ
Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Արտակարգ դրություն, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ