ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում։ Worldometers կայքի վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում վարակվածների թիվը հասել է 3 500 633-ի, նրանցից 1 128 453-ն արդեն ապաքինվել են։
COVID-19-ից մահացած պացիենտների թիվը հասել է 245 048-ի։ Մահացության ցուցանիշով առաջատարն է ԱՄՆ, որտեղ վարակվածների թիվը 1 160 840 է, մահացածներինը՝ 67 448։ Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 245 567 վարակվածով ու 25 100 մահվան ելքով։ Եռյակը եզրափակում է Իտալիան. այստեղ մինչ օրս գրանցվել է վարակվածության 209 328, մահվան՝ 28 710 դեպք։
Տասնյակում է նաև Թուրքիան, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 375-ի, 3 336-ը մահացել են։ Վրաստանում իրավիճակն համեմատաբար լավ է. վարակվածները 589-ն են, մահվան դեպքերը՝ 8-ը, Ադրբեջանում 1 894 վարակվածներից 25-ը մահացել են։ Տարածաշրջանում մահացությունների թվով առաջատարը շարունակում է մնալ Իրանը, որտեղ մինչ օրս գրանցվել 6 156 մարդու մահ, վարակվածները 97 424-ն են։
Քանի՞ բժիշկ է վարակվել կորոնավիրուսով. նախարարը թվեր է հրապարակել
Չինաստանում, որտեղից սկսվել է համավարակը, մեկ օրվա մեջ վարակման երկու նոր դեպք է եղել։
Հիշեցնենք՝ վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում վերջին 1 օրում ավելացել է 113-ով և դարձել 2 386։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 312 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24 177 թեստավորում, արդեն բուժվել է 1 035 պացիենտ։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 35 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք: