02:09 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)
48 0 0

Վարակվածների և մահերի թվով շարունակում են առաջատար մնալ ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան։ Ընդ որում՝ Չինաստանը, որտեղից սկսվել է համաճարակը, հակառեյթինգի 11-րդ տեղում է։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ Worldometers կայքը հայտնում է, որ աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 3 566 979-ի։

Ընդհանուր առմամբ աշխարհում առողջացել է 1 156 984 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդների մահվան դեպքերը 248 310 են։

Գրանցված դեպքերի թվով առաջատար են ԱՄՆ-ն, որտեղ գրանցվել է 1 188 421 վարակակիր և մահվան 68 602 դեպք։ Երկրորդ տեղում Իսպանիան է․ այստեղ վիրուսակիրները 247 122-ն են, մահացել են 25 264-ը։

Երրորդ տեղում Իտալիան է, որտեղ գրանցվել է 210 717 դեպք, 28 884-ը մահացել են։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվել է 186 599 մարդ, Ֆրանսիայում՝ 168 693, Գերմանիայում՝ 165 664, Ռուսաստանում՝ 134 687, Թուրքիայում՝ 126 045, Բրազիլիայում՝ 101 826 մարդ։ Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 97 424 հիվանդով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507

Ընդ որում՝ Չինաստանում, որտեղից սկսվել է համաճարակը, COVID-19-ի դեպքերը 82 880-ն են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (811)

Ըստ թեմայի

Ակնաբույժը նշել է կորոնավիրուսի ամենավաղ ախտանիշները
Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 28–ը ծայրահեղ ծանր վիճակում են. Արսեն Թորոսյան
Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը
թեգերը:
Իսպանիա, Իտալիա, ԱՄՆ, աշխարհ, Ստամբուլ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ