23:05 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)
386 0 0

Ամառվանից շուտ զբոսաշրջային հոսքերի չարժի սպասել, պետք չէ նաև հույս ունենալ, որ զբոսաշրջիկներն առաջվա պես շատ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Հունաստանը, Իտալիան ու Թուրքիան կորոնավիրուսի համավարակից հետո առաջինը կբացվեն զբոսաշրջիկների համար։ Այս կանխատեսումները ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում արել է քաղաքագետ Դմիտրի Աբզալովը։

Փորձագետը նշել է, որ հենց այդ երկրներն են ամենաշատը կախված զբոսաշրջությունից, այդ պատճառով ամեն ջանք կթափեն՝ հնարավորինս արագ ճամփորդներին ընդունելու համար։ Այնուամենայնիվ, իրավիճակը վերջնականապես պարզ կդառնա, երբ պետությունները, որտեղ բնակվում են պոտենցիալ զբոսաշրջիկները, այդ հարցի շուրջ համապատասխան որոշում կայացնեն։

Աբզալովի խոսքով՝ ամառվանից շուտ զբոսաշրջային հոսքերի չարժի սպասել, պետք չէ նաև հույս ունենալ, որ զբոսաշրջիկները առաջվա պես շատ կլինեն։

Ամեն դեպքում ամառը` որպես հանգստյան շրջան Եվրոպայում միանշանակ կարելի է կորած համարել, քանի որ տուրերը հիմնականում գարնանն են ամրագրում։ Ինչ վերաբերում է ասիական լողափներին, ապա փորձագետի կարծիքով, դրանք զբոսաշրջիկներին կորցրել են Չինաստանին մոտ լինելու  պատճառով, քանի որ ասոցացվում են այդ երկրի հետ։ Նրա կանխատեսումների համաձայն՝ զբոսաշրջությունն այդքան էլ շուտ չի վերականգնվի Հարավային Ամերիկայում ու Աֆրիկայում`այդ մայրցամաքներում վատ զարգացած բժշկության պատճառով։ Աբզալովի գնահատմամբ՝ զբոսաշրջությունն ԱՄՆ-ում աշնանից շուտ չի վերականգնվի։

ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի կանխարգելման համալիր ծրագիր են մշակել

Նշենք, որ մայիսի 4-ի տվյալների համաձայն՝ աշխարհում ավելի քան 3,5 միլիոն մարդ վարակվել է  կորոնավիրուսով, ավելի քան 244 հազարը մահացել են, ավելի քան 1,11 միլիոնը` առողջացել։ Վարակից ամենաշատը տուժել են ԱՄՆ-ն, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բժիշկներ, բուժքույրեր և կրտսեր բուժաշխատողներ են անհրաժեշտ
Գյումրիից ախտանիշ չունեցող կորոնավիրուսով հիվանդներին կտեղափոխեն Ծաղկաձոր
Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի
թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Թուրքիա, Հունաստան, Իտալիա, աշխարհ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ