23:19 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)
176 0 0

Չինաստանը, որտեղ առաջինն էր արձանագրվել կորոնավիրուսի բռնկումը, վարակի տարածման ցուցանիշներով իջել է 11-րդ հորիզոնական։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ Աշխարհում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցել է 3,6 միլիոնի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է համաշխարհային վիճակագրության  Worldometers կայքը։

Մայիսի 5-ի առավոտյան տվյալներով` մոլորակում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 3 646 304․ Համավարակի զոհ է դարձել 252 425 մարդ։ Հիվանդության տարածման ցուցանիշով առաջատարների եռյակում  շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Իսպանիան և Իտալիան։

ԱՄՆ-ում COVID-19 ախտորոշվել է 1 212 900 մարդու մոտ։ Կորոնավիրուսի բարդությունների պատճառով մահերի թիվն այս երկրում կազմում է 69 921։

Երկրորդ տեղում Իսպանիան է։ Այստեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 248 301 մարդու մոտ։ Ըստ վերջին տվյալների՝ 25 428 պացիենտ մահացել է։

«Հակառեյթինգի» եռյակը եզրափակում է Իտալիան։ Այստեղ վարակման հաստատված դեպքերը 211 938-ն են, մահացել է 29 079 մարդ։

Իսկ ահա Չինաստանը, որտեղ առաջինն էր արձանագրվել կորոնավիրուսի բռնկումը, իջել է 11-րդ հորիզոնական։ Այստեղ կորոնավիրուս ախտորոշված է 82 881 մարդու մոտ, մահվան ելքով դեպքերի թիվը կազմում է 4 633։

Արդյո՞ք տղամարդիկ ավելի հաճախ են մահանում COVID-ից․ չինացի գիտնականների պատասխանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (794)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսային ճգնաժամը դպրոցների ու մշակութային օջախների նորոգմանը չի խանգարի
ՀՀ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է Կովկասում
Թու, թու, թու, կորոնավիրուսով չեն վարակվել, կամ սա «կապիկություն» է. հարցախույզ Երևանում
թեգերը:
Իսպանիա, Իտալիա, ԱՄՆ, Չինաստան, աշխարհ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ