21:57 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
286 0 0

Լորեն Հեշյանը՝ ամերիկյան բլոքբասթերների և մարտեր առանց կանոնների աստղ Դուեյն Ջոնսոնի կինը, իրենց հարաբերությունների մասին ամբողջ ճշմարտությունն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․ «Ժայռ» մականունով հայտնի ամերիկացի կինոդերասան Դուեյն Ջոնսոնի կինը՝ ամերիկահայ Լորեն Հեշյանը, իր Istangram-ում հուզիչ լուսանկար և հոլովակ է հրապարակել և սեր է խոստովանել ամուսնուն։

«Տղամարդը, որի ներկայությունից առ այսօր ոտքերս գետնից կտրվում են, բավականաչափ փորձառու է, որպեսզի քնքշորեն «գետնով տա» այն մարդկանց, որոնց սիրում է։ Այսքան տարի միասին ենք ու հիմա մեր կյանքի նոր փուլ ենք սկսում»,-գրել է Հեշյանը։

Նա շնորհակալություն է հայտնել իրեն ժպիտ ու ծիծաղ պարգևած բոլոր ակնթարթների համար։ Կինը նշել է, որ իրենք ապրել են կյանքի կեսը, և այս հիշողություններն այստեղ է թողնում հաջորդ կեսի համար։

«Սիրում եմ քեզ»,-այսպես է Լորենը եզրափակել գրառումը։

Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը ըստ Forbes-ի կգլխավորի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը

Գրառումը մոտ 190 հազար հավանում է հավաքել և մեծ տպավորություն է թողել հետևորդների վրա, որոնք շտապել են զույգին ամենայն բարիք մաղթել և արտահայտել են իրենց հիացմունքը։  

Ամերիկացի ըմբշամարտիկ և կինոդերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը և նրա ընտրյալը՝ ամերիկահայուհի Լորեն Հեշյանը, դաստիարակում են իրենց դուստրերին՝ երկու տարեկան Ժասմինին և նորածին Թիանային։ Նրանց հարսանիքը հետաձգվել էր Լորենի երկրորդ հղիության պատճառով, բայց վերջերս զույգը պսակադրվել է։

Ըստ թեմայի

Նվաճել Ժայռին. Դուեյն Ջոնսոնը հայտնվել է հայ կնոջ «կրունկի տակ»
Դուեյն Ջոնսոնը հուզիչ խոստովանություն է արել փոքրիկ հայուհուն. տեսանյութ
Հոլիվուդի գլխավոր «ժայռ» Դուեյն Ջոնսոնը թաքուն ամուսնացել է հայուհու հետ. լուսանկար
թեգերը:
Լուսանկար, Instagram, ամուսին, հայ, Կին, Դուեյն Ջոնսոն, Լորեն Հեշյան

Գլխավոր թեմաներ