01:19 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Համավարակի պատճառով լողափերի այցելուների թիվն այս տարի կտրուկ նվազել է, և ի հայտ է եկել բնության այս զարմանահրաշ երևույթը։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ում` Հարավային Կալիֆոռնիայի ափամերձ տարածքում, սերֆերները սահել են լուսաշող նեոնային ալիքների վրա։ Տեղեկությունը հայտնում է ABC7-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արդեն մի քանի օր է` Միացյալ Նահանգների արևմտյան ափի ջրերը լույսով են պատվել։ Սա սովորական երևույթ է, որը նախկինում վերագրում էին գերբնական ուժերին։

Միայն 18-րդ դարում մարդիկ պարզեցին, որ ծովի որոշ բնակիչներ մթության մեջ լուսավորվելու հատկություն ունեն։

Սան Դիեգոյի ծովափի մերձակայքում նեոնային լույսերով ողողված ալիքներն առաջանում են բիոլյումինեսցենտ պլանկտոնային դինոֆլագելյատների ավելցուկի շնորհիվ։

Այս տարի դրանց քանակն անհավանական մեծ է, քանի որ ծովափի այցելուների քանակը կտրուկ նվազել է։ Սա պարադոքս է, չէ՞ որ լուսավորվող ջրի սիրահարները մշտապես հավաքվում են` դիտելու այդ երևույթը, իսկ այսօր աշխարհը կարանտինի մեջ է, և շատ քչերին բախտ կվիճակվի անձամբ տեսնելու բնության այս հրաշքը։

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ

Ըստ թեմայի

Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ
Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը
NASA-ն ցուցադրել է Անտարկտիդայում հալչող սառցադաշտերի ծավալները․ տեսանյութ
թեգերը:
սերֆինգ, սերֆեր, տեսանյութ, Լույս, օվկիանոս, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ