19:25 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
85 0 0

Առավոտյան աճուրդի տվյալներով՝ Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի գինը բարձրացել է 1,49%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 29,9 դոլարի։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Նավթի համաշխարհային գները աշխարհի շատ երկրներում կարանտինի թուլացման ֆոնին շարունակում են աճել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Առավոտյան աճուրդի տվյալներով՝ Brent տեսակի հյուսիսամերիկյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,49%-ով՝ մեկ դոլարի համար դառնալով մինչև 29,9 դոլար, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը՝ 1,83%-ով՝ հասնելով մինչև 23,98 դոլարի։

Ներդրողները կորոնավիրուսի պատճառով սահմանափակումների չեղարկման առումով լավատեսորեն են տրամադրված: Դա հույս է ներշնչում, որ համաճարակի պատճառով առաջացած ձախողումից հետո վառելիքի պահանջարկն աստիճանաբար կվերականգնվի։

AxiCorp's-ի վերլուծաբան Սթիվեն Իննեսի կարծիքով՝ անգամ եթե պահանջարկը սկսի կարգավորվել, պահեստներում նավթի պաշարները դեռ որոշ ժամանակ կշարունակեն կուտակվել։

Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը

Ըստ թեմայի

Համաշխարհային շուկայում նավթի գինը բարձրացել է
Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը
WTI տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 20%–ով
թեգերը:
կորոնավիրուս, կարանտին, գին, նավթ

Գլխավոր թեմաներ