00:20 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (60)
77 0 0

ԱՄՆ-ում ԱՊՀ երկրների դեսպանները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ում ԱՊՀ դեսպանների հայտարարության մեջ նշվում է, որ մարդկության ընդհանուր պարտքն է՝ պահպանել և պաշտպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը, հարգել այդ իրադարձությունների զոհերի հիշատակն ու դրանց տված դասերը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին մայիսի 7-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև Թուրքմենստանի դեսպանները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ ստորագրել են համատեղ հայտարարություն։

ԱՊՀ երկրների դիվանագետները հիշեցրել են, որ 75 տարի առաջ Միացյալ ազգերի ներկայացուցիչները փրկեցին աշխարհը նացիզմի սարսափելի սպառնալիքից։ Նրանք ընդգծել են, որ ԽՍՀՄ ժողովուրդները հերոսական դիմադրություն են ցույց տվել և Հայրենական մեծ պատերազմի տարիներին ոչ միայն դիմակայել են թշնամու դեմ հրեշավոր մարտերին, այլև տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել են ապագա սերունդների խաղաղ ապագան:

Հայտարարության մեջ գրված է, որ 1945թ-ին աշխարհը հիացմունքով և անկեղծ երախտագիտությամբ էր նայում ազատամարտիկներին։

Լավ կաճի՝ ի հիշատակ պատերազմի. ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մայիսի 9-ին ընդառաջ եղևնի են տնկել

«Մեր ընդհանուր պարտքն է պահպանել և հաստատակամորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը այդ իրադարձությունների մասին, պատվել և սերունդներին փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակն ու դրա տված դասերը, յուրաքանչյուրի հիշատակը, որը պայքարել է նացիզմի և ֆաշիզմի դեմ հանուն անկախության, հանուն բոլոր երկրների և ժողովուրդների ստրկացումից և ոչնչացումից փրկելու, մարդկային արժանապատվության պահպանման, հանուն ազատության և հավասարության իդեալների հաղթանակի»,- գրված է համատեղ փաստաթղթում։

Դեսպաններն ավելացրել են, որ այս օրերին հարգանքի տուրք են մատուցում ընկածների հիշատակին, շնորհակալություն են հայտնում խորհրդային և ամերիկյան բանակների վետերաններին, թիկունքում աշխատողներին։

«21-րդ դարում նույնպես նրանք մեզ համար անձնազոհության, զենքի եղբայրների և հանուն գերագույն նպատակի համագործակցության օրինակ են»,-նշել են դեսպանները։ 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ում ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները նույնպես համատեղ հայտարարություն են տարածել  Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի  75-ամյակի կապակցությամբ:

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (60)

Ըստ թեմայի

Հաղթանակի օրվա առթիվ Մեծ հայրենականի վետերանները 300 հազարական դրամ պարգև կստանան
Մեծ հայրենականի բոլոր մասնակիցները Հայաստանում հոբելյանական մեդալներ կստանան․ դեսպանատուն
Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Դեսպան, հաղթանակ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ