23:49 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվի. նոր մրցաշրջանից սկսած հայ ֆուտբոլիստները դադարում են Ռուսաստանում լեգիոներներ համարվել:

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։

Տեղեկությունը իր տելեգրամ-ալիքում գրել է հայտնի հեռուստամեկնաբան Նոբել Առուստամյանը։

«Կհիշեք, որ Արշակ Կորյանը «Լոկոմոտիվի» հույսն էր դեռ «Վիտես» տեղափոխվելուց առաջ: Այժմ նա «Խիմկիի» հետ նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, և ավելի հետաքրքիր է, որ նա որոշել է խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»,–գրել է նա:

Ազգությամբ հայ Կորյանը խաղացել է Ռուսաստանի պատանեկան հավաքականների կազմում և խաղացել է ընդհուպ մինչև Մ21 հավաքականը: Առուստամյան խոսքով` վերջերս Արշակը զրուցել է Հայաստանի ֆեդերացիայի և նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ։ «Հնարավոր է, որ շուտով Կորյանը խաղադաշտ դուրս գա Հենրիխ Մխիթարյանի հետ»,–գրել է Առուստամյանը:

Կորյանի կարգավիճակը Ռուսաստանում չի փոխվի. նոր մրցաշրջանից սկսած հայ ֆուտբոլիստները դադարում են համարվել լեգիոներներ Ռուսաստանում: «Կարծում եմ, որ նման նախադեպերը կդառնան կանոնավոր, և Կորյանը վերջին «ռուս հայը» չէ, ով կընդունի Հայաստանի հավաքականի հրավերը»,–գրել է մեկնաբանը:

Ալեքսանդր Կարապետյանը Հենրիխ Մխիթարյանին «Սոչի» է հրավիրել

Նրա տեղեկություններով` Խորեն Բայրամյանը նույնպես կարող է նույն ճանապարհով գնալ: «Ռոստովի» խաղացողն արդեն առաջարկ է ստացել Հայաստանից և մտածելու ժամանակ է խնդրել:

Առուստամյանը փոքրիկ վերլուծությամբ է ավարտել իր խոսքը` նշելով, որ Հայաստանի հավաքականը կարող է լրջորեն ուժեղացնել կազմը և առաջընթաց գրանցել Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում:

Ըստ թեմայի

Դոնեցկի «Շախտյորը» չի մոռանում Հենրիխ Մխիթարյանին ու նրա «թնդանոթային» հարվածները
Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը միացել են կորոնավիրուսի դեմ պայքարին
«Եթե անունս տաս, հաշիվդ կկրկնապատկեն»․ Հենրիխ Մխիթարյանի ու Նոբել Առուստամյանի հանդիպումը
թեգերը:
հայ, ռուս, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլիստ, ՀՖՖ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ