18:32 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)
197410

Գիտնականները պարզել են, որ աչքի մակերևույթի բջիջները ոչ միայն ACE-2 սպիտակուց են պարունակում, այլև ֆերմենտ, որը նպաստում է վիրուսի ներթափանցմանը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցի մասնագետների խումբը պարզել է, որ կորոնավիրուսը կարող է փոխանցվել արցունքի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է MedRxiv կայքը։

Գիտնականները հայտնաբերել են, որ աչքի մակերեսի բջիջները ոչ միայն ACE-2 սպիտակուց են պարունակում, որը վիրուսի ներթափանցման կետ է համարվում, այլև TMPRSS2 ֆերմենտ, որը նպաստում է վիրուսի ներթափանցմանը` ACE-2–ի հետ վիրուսային սպիտակուցի միացումից հետո։

ACE-2–ի և TMPRSS2–ի ներկայությունը միևնույն բջջում բավարար պայման է, որպեսզի վիրուսը վերարտադրվի։ Գիտնականները եզրակացրել են, որ աչքի մակերևույթի բջիջները կարող են ոչ միայն SARS-CoV-2–ով վարակվել, այլև վիրուսի համար «ամբար» հանդիսանալ։

Ո՞րն է COVID-19-ի տարածման հիմնական պատճառը․ գիտնականները գտել են պատասխանը

Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

ԱՀԿ–ի վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են 4.1 միլիոնը, մահացել է 283 876 մարդ։

Գիտնականներին հաջողվել է կորոնավիրուսի դեմ «զենք» ստանալ

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (814)

Ըստ թեմայի

COVID-19-ի հանդեպ առավել խոցելի են վիտամին D-ի պակաս ունեցողները. գիտնականներ
Արդյո՞ք տղամարդիկ ավելի հաճախ են մահանում COVID-ից․ չինացի գիտնականների պատասխանը
ԱՄՆ-ում սպանվել է գիտնականը, որը COVID-19-ի վերաբերյալ կարևոր բացահայտումների շեմին էր
թեգերը:
արցունք, համավարակ, գիտնական, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ