08:23 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
356 0 0

Թուրքիայի ԱԳՆ-ն Կիպրոսի իշխանություններին մեղադրել է իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Թուրքիան թույլ չի տվել, որ բժշկական սարքավորումներով բեռնված օդանավն անցնի իր օդային տարածքով և հասնի Կիպրոս` պատճառաբանելով, որ Անկարան նախապես համապատասխան հայտ չի ստացել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Համի Աքսոյը։

Նրա խոսքով՝ Անկարայի քաղաքականության համաձայն` դեպի Կիպրոս կամ Կիպրոսից բեռնափոխադրում իրականացնողներին չի թույլատրվում թռչել Թուրքիայի օդային տարածքով կամ միջանկյալ վայրէջք կատարել Թուրքիայում։

«Սակայն առանձին դեպքերում կարող է բացառություն արվել՝ հիվանդների տարհանման, բժշկական բեռով ինքնաթիռների, ինչպես նաև անհապաղ վայրէջք պահանջող ինքնաթիռների դեպքում»,- ասել է Աքսոյը։

Նա հայտնել է, որ Չինաստանից ուղևորված ինքնաթիռը թռիչքից առաջ Թուրքիայով թռչելու թույլտվության հայտ չի ներկայացրել և դիմել է միայն Թուրքիայի օդային տարածք մուտք գործելուց հետո՝ հայտնելով, որ թռչում է Լառնակա։

Պաշտոնյան վստահեցրել է, որ եթե այդ թռիչքի համար ժամանակին հայտ ներկայացվեր, հնարավոր կլիներ բացառություն անել մարդասիրական բեռի առկայության պատճառով:

Ավելին, նա Կիպրոսի իշխանություններին մեղադրել է տվյալ իրավիճակը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

ՄԱԿ-ը աշխարհում «աստվածաշնչյան մասշտաբների սով» է կանխատեսում

Կիպրոսի տրանսպորտի, կապի և արդյունաբերության նախարար Յանիս Կարուսոսն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան թույլ չի տվել` բժշկական սարքավորումները Չինաստանից Կիպրոս փոխադրող ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով: Ինքնաթիռում եղել է 36 տոննա բժշկական սարքավորում, այդ թվում` պաշտպանիչ հագուստ, բախիլներ, մեկանգամյա վիրաբուժական համազգեստ և պաշտպանիչ դիմակներ: Օդաչուն փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, որտեղ վերալիցքավորվելուց հետո մեկնել է Լառնակա ՝ շրջանցելով Թուրքիան։

Լիտվան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ըստ թեմայի

Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Ռուս զինվորականներն ու մասնագետները վերադառնում են Իտալիայից․ ինչ արվեց, և ինչ է սպասվում
«Հայերն այս դժվար պահին մեր կողքին են». ՀՀ հումանիտար խումբը օգնել է Հալեպի հոսպիտալին
թեգերը:
Կիպրոս, ինքնաթիռ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ