03:06 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
500 0 0

Մեկ րոպե խոսակցության ընթացքում շրջակա միջավայր է նետվում վիրուս պարունակող մոտ հազար կաթիլ։ Դրանք կարող են օդում մնալ 8 րոպեից ավելի, իսկ երբեմն, կախված լրացուցիչ գործոններից, մոտ 14 րոպե։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները պարզել են, որ բարձրաձայն խոսակցությունը նպաստում է կորոնավիրուսի տարածմանը ճիշտ այնպես, ինչպես հազը կամ փռշտոցը։ Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Մասնագետները բարձր ճշգրտությամբ լազերի օգնությամբ վերլուծել են խոսելու ընթացքում վիրուս պարունակող միկրոկաթիլների առաջացումը։ Փորձարկմանը մասնակցել են կամավորներ, որոնց խնդրել են տարբեր բարձրության ձայնով որոշակի նախադասությունների արտաբերել։

Պարզվել է, որ մեկ րոպե բարձրաձայն խոսակցության ընթացքում շրջակա միջավայր է նետվում մոտ հազար վիրուս պարունակող կաթիլ։ Դրանք կարող են օդում մնալ ավելի քանի 8 րոպե, իսկ երբեմն, կախված լրացուցիչ գործոններից, մոտ 14 րոպե։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Ընդ որում, գիտնականները նշել են, որ միջին ցուցանիշն են ստացել, քանի որ COVID-19 ունեցող շատ պացիենտներ ավելի վարակիչ են, իսկ որոշ հիվանդների բերանի խոռոչում ձևավորվում և մեկ րոպե խոսելու ընթացքում շրջակա միջավայր է նետվում ավելի քանի 100 հազար միկրոկաթիլ։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ
Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են
Օրվա կադր. ինչ է կատարվում Երևանի «ՄՌՈւ»–ում, կամ կորոնավիրուսի վրա թքած ունենալու արվեստը
թեգերը:
համավարակ, վարակ, զրույց, գիտնական, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ