01:18 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Աշխարհ

«COVID 19–ի պատասխանը». առողջապահության ասամբլեան պահանջում է հետաքննել ԱՀԿ աշխատանքը

Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)
68 0 0

Փաստաթուղթը կոչ է անում համապարփակ հասանելիություն ապահովել առողջապահության ոլորտում որակյալ և արդյունավետ տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջոցներին, որոնք անհրաժեշտ են COVID-19–ի դեմ պայքարի համար։

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի –Sputnik. Առողջապահության համաշխարհային ասամբլեան միաձայն ընդունեց կորոնավիրուսի դեղամիջոցների նկատմամբ հասանելիության ապահովման, ինչպես նաև ԱՀԿ–ի գործունեությունն ուսումնասիրելու մասին բանաձևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաթղթում կոչ է արվում ունիվերսալ հասանելիություն ապահովել առողջապահության ոլորտում որակյալ և արդյունավետ տեխնոլոգիաներին, ինչպես նաև միջոցներին, որոնք անհրաժեշտ են COVID-19–ի դեմ պայքարի համար։

Բացի այդ, բանաձևը կոչ է անում կարճ ժամկետներում և անդամ պետությունների հետ խորհրդակցությունների արդյունքում սկսել անաչառ, անկախ և համալիր գնահատման փուլային գործընթացը` վերլուծելու համար կուտակված փորձն ու դասերը, որոնք քաղել են COVID-19–ի նկատմամբ առողջապահության արձագանքման միջազգային միջոցառումների ընթացքում։

Գիտնականները հայտնել են COVID-19–ի ժամանակ թոքերի ախտահարման պատճառը

Վերլուծությունը պետք է հաշվի առնի նաև ԱՀԿ–ի տնօրինության տակ գտնվող մեխանիզմների արդյունավետությունը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված ԱՀԿ գործողությունները։

«COVID 19–ի պատասխանը» անունը կրող բանաձևը ԵՄ–ն ներկայացրել էր ավելի քան 100 երկրի անունից, այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ուկրաինայի։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1212)

Ըստ թեմայի

ԱՀԿ-ն ռուսական ինը պատվաստանյութ հեռանկարային է անվանել
ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել
Աշխարհում քանի մարդ է վարակվել COVID-19-ով. ԱՀԿ-ն նոր տվյալներ է հրապարակել
Ի՞նչ վտանգներ կան դիմակը սխալ կրելու դեպքում․ ԱՀԿ խորհուրդները
թեգերը:
փաստաթուղթ, բանաձև, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), աշխարհ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ