04:42 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
435 0 0

Վարակվածի շփման շրջանակն արդեն պարզել են, բոլոր նրանք, ում հետ վարորդը շփվել է Հայաստանից վերադառնալուց հետո, ինքնամեկուսացել են։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Հայաստանից Վրաստան մեկնած բեռնատարի 29-ամյա վարորդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Ըստ Sputnik Գրուզիայի` այս տեղեկությունը լրագրողներին է հայտնել Իմերեթիի մարզպետ Զվիադ Շալամբերիձեն։

Երիտասարդը երեկ գիշեր Քութայիսիի հիվանդանոց է տեղափոխվել Զեստափոնիից։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։ Վարորդը եղել է Հայաստանում և Վրաստան վերադառնալուց հետո ինքնամեկուսացած է եղել։

«Մոնիթորինգ է իրականացվում երկիր մտնող և մեկնող բոլոր վարորդների համար, բոլորը հաշվառված են, ուստի մենք վերահսկում ենք նրանք ինքնամեկուսացման պայմանները։ Այդ մարդը նույնպես ինքնամեկուսացած է եղել։ Հետո ինքնազգացողությունը վատացել է, և նա դիմել է բուժկենտրոն»,-ասել է Շալամբերիձեն։

Մարզպետի խոսքով՝ բեռնափոխադրող վարորդի շփման շրջանակը պարզել են, և այդ մարդիկ նույնպես ինքնամեկուսացել են։

«Ընտանիքի հետ շփում չի ունեցել, մի քանի մարդ է նրա հետ շփվել է։ Այնպես որ տարածման վտանգ չկա»,-ասել է նա։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 713-ի։ Այս պահի դրությամբ բուժվել է 475 մարդ, մահվան 12 դեպք է գրանցվել։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին։ Արդեն մարտի վերջին երկրի կառավարությունը վարակի տարածման սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն էր հայտարարել, որը երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը։ Երկրում մի շարք սահմանափակումներ են գործում, 21։00-06։00-ն պարետային ժամ է։

Ըստ թեմայի

Եթե ոչինչ չփոխենք, մայիսի վերջին կունենանք 10, հունիսի կեսին` 20 հազար հիվանդ. Փաշինյան
Հայաստանում պլանավորում են կորոնավիրուսի ախտորոշման մինչև 3000 թեստ արտադրել օրական
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
թեգերը:
վարորդ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ