04:47 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)
79 0 0

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Բրազիլիան: Իսպանիան նահանջել է չորրորդ տեղ, Իտալիան՝ վեցերորդ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5,1 միլիոնի: Տեղեկությունը հաղորդում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը:

Մայիսի 22-ի դրությամբ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 5 197 736 մարդ։ Համավարակի զոհ են դարձել 334 672–ը։

Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն։ Այստեղ COVID-19 է հայտնաբերվել 1 620 902 մարդու մոտ։ Մահացու ելքերի թիվը 96 354 է։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Աղբյուրը նշում է, որ այս երկրում վարակը հայտնաբերվել է 317 554 մարդու մոտ, 3099 վարակված մահացել է։

Այս «հակավարկանիշի» երրորդ հորիզոնականում հայտնվել է Բրազիլիան։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել է 310 921 մարդու մոտ, մահերի թիվը 20 082 է։

Թվերը տեսել են ու ապշել. կորոնավիրուսի թեմայով քանի՞ հարցում է ստացել ԱՆ–ն

Նոր վիրուսի տարածման արագությամբ երկրների առաջին տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ առաջին անգամ գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հիմա 13-րդ տեղում է։ Այստեղ վարակվածների թիվը 82 971 է, մահացու ելքերինը՝ 4 634։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (725)

Ըստ թեմայի

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ղեկավարը հանդես է եկել COVID-19–ի դեմ պատվաստման օգտին
թեգերը:
աշխարհ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ