10:26 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
382 0 0

Մինչ այդ ենթադրվում էր, ոչ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ծանր հիվանդ է կամ «վեգետատիվ վիճակում» է գտնվում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երեք շաբաթ անհետանալուց հետո ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին անգամ երևացել է հանրությանը։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նշվում է, որ Կիմ Չեն Ինը վարել է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական կոմիտեի նիստը, որը նվիրված էր ազգային պաշտպանության խնդիրներին։ Նիստի օրը հայտնի չէ, սակայն նիստից հետո ԿԺԴՀ առաջնորդի ստորագրված փաստաթղթերը թվագրվում են մայիսի 23-ով։

Գործակալությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի լուսանկարը, որում նա նստած է Կորեայի աշխատավորական կուսակցության դրոշների ֆոնին։

Հարավկորեական լրատվամիջոցները ամբողջ մայիս գրում էին, որ Կիմ Չեն Ինի հետ ինչ-որ բան այն չէ։ Սկզբում նա «անհետացավ» ապրիլի կեսին, իսկ մայիսի 2-ից հանրության առաջ չէր երևում։ Լուրեր էին տարածվել, որ քաղաքական գործիչը մահացել է կամ հիվանդ է։ Ենթադրվում էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի կարողանում ինքնուրույն շարժվել, նորմալ քայլել կամ «վեգետատիվ վիճակում» է։

Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ Կիմ Չեն Ինի ժամանակավոր անհետանալը կարող է կապված լինել կորոնավիրուսի համաճարակով վարակվելու վախով։ Մինչդեռ Հյուսիսային Կորեայի իշխանության պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ով վարակման դեպքեր չկան։

թեգերը:
կորոնավիրուս, Հյուսիսային Կորեա, Կիմ Չեն Ին

Գլխավոր թեմաներ