15:56 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Հումքի գները նույնպես կոռեկցիոն աճ են ցուցադրում անկումից հետո, որն առաջացել էր ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների լարվածության պատճառով: Այն իր հերթին պայմանավորված էր Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք մտցնելու ծրագրերի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԱՄՆ ու Չինաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացած անկումից հետո նավթի համաշխարհային շուկայում գնաճի միտում է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր առավոտվա տվյալներով՝  Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսի գներն աճել են 0,26% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35,22 դոլարի։ WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսներն աճել են 0,78%-ով ու հասել մեկ բարելի դիմաց 33,51 դոլարի։

Հումքի գները նույնպես կոռեկցիոն աճ են արձանագրում անկումից հետո, որն առաջացել էր ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների լարվածության պատճառով: Այն իր հերթին պայմանավորված էր Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք մտցնելու Պելինի ծրագրերի հետ։

Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են

Հոնկոնգում ազգային անվտանգության  օրինագիծը նախատեսում է արգելել վնասակար ու անջատողական գործողությունները, ահաբեկչությունն ու արտաքին միջամտությունը, նաև ցանկացած գործունեություն, որն ուղղված է կենտրոնական կառավարության տապալմանը։

Ըստ թեմայի

Ինչն է ավելի վտանգավոր Ադրբեջանի համար` կորոնավիրո՞ւսը, թե՞ նավթային դարաշրջանի ավարտը
«Հազար դոլար` մեկ բարելի դիմաց». ամերիկյան ծրագիրն ապշեցնում է նավթի շուկային
Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը
WTI տեսակի նավթի գինը նվազել է ավելի քան 20%–ով
թեգերը:
Չինաստան, ԱՄՆ, գին, նավթ

Գլխավոր թեմաներ