18:00 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

EasyCov նոր թեստը լաբորատոր սարքավորումներ չի պահանջում։ Պատասխանը կարելի է ստանալ այն անցկացնելուց արդեն մեկ ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ֆրանսիայում կորոնավիրուսի բացահայտման արագ թեստերի արտադրություն է սկսվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով SKILLCELL կենսատեխնոլոգիական ձեռնարկությանը։

Նշվում է, որ թեստի մշակմանը մասնակցել են Vogo, SKILLCELL ընկերություններն ու CNRS SYS2DIAG լաբորատորիան՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ֆինանսական աջակցությամբ։

EasyCov նոր թեստը լաբորատոր սարքավորումներ չի պահանջում։ Բուժաշխատողը մեկ միլիգրամից պակաս թուք է վերցնում պացիենտի լեզվից ու երկու սրվակի մեջ դնում։ Մինչև 65 աստիճան սրվակների տաքանալուց հետո թքի գույնը ցույց  տալիս՝ վարակ կա, թե ոչ։ Այս թեստի միջոցով պատասխան ստանալը մեկ ժամից ավելի չի տևում։

Արագ թեստերը Ֆրանսիայի շուկայում կվաճառվեն մեկ հավաքածուն 20 եվրո արժողությամբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ

Worldometer  կայքի համաձայն՝ այսօրվա դյությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 516 842-ի, մահացել է 346 949 մարդ։

Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիան կորոնավիրուսի տարածվածությամբ յոթերորդ տեղն է զբաղեցնում։ Հաստատված դեպքերի թիվը հասնում է 182 584-ի, 28 367 մարդ մահացել է։

Ըստ թեմայի

«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել
Շները գործի են անցել. Իրանում COVID-19-ով վարակվածներին հայտնաբերելու նոր միջոց են գտել
թեգերը:
Ֆրանսիա, թեստ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ