00:19 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
339 0 0

ԱՄՆ–ում հորատման սարքերի թիվը պատմական մինիմումի է հասել, ընկերությունները սնանկության դիմումներ են ներկայացնում ու դադարեցնում աշխատանքը։ Երկիրը կարող է զրկվել թերթաքարի նավթի 1/3–ից։ ՌԻԱ Նովոստիի նյութում կարդացեք այն մասին, թե ինչու է կոլապսն անխուսափելի։

Հորատման սարքերի ռեկորդային կրճատում

2019 թվականին ամերիկացիները թերթաքարի նավթի շնորհիվ նավթահանության առաջատարն էին դարձել՝ առաջ ընկնելով Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից։ 70 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգները սև ոսկու արտահանող էր դարձել։

«Նավթարդյունաբերությունը կարող է անակնկալներ մատուցել․ թերթաքարային հեղափոխությունը գլխիվայր շրջել է նավթի գները, արտադրությունն ու առևտրային հոսքերը», - ասել էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի էներգետիկայի գծով խորհրդատու, Rapidan Energy քոնսալթինգային ընկերության ղեկավար Բոբ Մաքնելին։

Սակայն թերթաքարային նավթի համար կտրուկ դանդաղացում են կանխատեսել․ ռեկորդների դիմաց ստիպված էին վճարել դատակ հորանցքներով, հսկայական ծախսերով ու կապիտալի ներդրման պակասով։

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

Մայիսի վերջին Baker Hughes նավթագազային ընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում գործող նավթագազային հորատման սարքերը կրճատվել են` հասնելով պատմական մինիմումի։ Դրանցից նախորդ տարվա 983-ի փոխարեն գործում են 318-ը միայն։

Կկորցնեն արտադրության մեկ երրորդը

ShaleProfile Analytics-ի կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ-ն կկորցնի թերթաքարային նավթահանության մեկ երրորդը։

Ճգնաժամը սրել է ոլորտի ամենակարևոր խնդիրներից մեկը՝ տեխնոլոգիաների առանձնահատկությունների պատճառով հորատանցքների արագ դատարկումը։ Հորատումն ավարտելուց անմիջապես հետո թերթաքարային հանքերի արդյունահանման ծավալն ընկնում է, ու նախկին արտադրողականության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Բացը լրացնելու համար անընդհատ նոր հորատանցքներ բացել է պետք, ինչն այս իրավիճակում պարզապես անհնար է։ Արդյունքում` ընկերությունները զանգվածային կերպով դիմում են սնանկ ճանաչվելու։

Haynes & Boone-ի տվյալների համաձայն՝ տարվա սկզբից 17 արտադրող սնանկության գործընթաց է սկսել, նրանց ընդհանուր պարտքը 14 միլիարդ դոլար է կազմում։

Դաշնային ռեզերվային բանկի հետազոտության համաձայն՝ նույնիսկ Արևմտյան Տեխասում համեմատաբար «էժան» Permian թերթաքարային ավազանում եկամտաբերության համար պետք էր, որ նավթը մեկ բարելի դիմաց 49 դոլար արժենա։ Դաշնային ռեզերվային բանկի կանխատեսման համաձայն՝ 40 դոլարի դեպքում տարվա մեջ արտադրողների միայն 15%-ը կգոյատևի։

Իսկ թանացում, որը կփրկի թերթաքարային նավթարդյունահանողներին, չի կանխատեսվում։

ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին

ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվության պետական վարչության (EIA) կանխատեսման համաձայն՝ 2020 թվականին Brent-ի միջին գինը կազմելու է 34,13 դոլար, իսկ 2021 թվականին՝ 45,62 դոլար։ Արևմտա-տեխասյան WTI-ի միջին գինն այս տարի կկազմի 30,10 դոլար, իսկ մյուս տարի՝ 43,31 դոլար։

Վերականգնվելու համար տարիներ են պետք

Վերլուծաբանների գնահատմամբ՝ թերթաքարային արդյունահանումն ԱՄՆ-ում կարող է նվազել օրական հինգ միլիոն բարելից։ The Wall Street Journal-ի տեղեկության համաձայն՝ թերթաքարային 15 խոշորագույն ընկերությունները միջինը 48 տոկոսով կրճատել են նոր հանքավայրերի մշակման բյուջեները։

Պահանջակի` համավարակով պայմանավորված անկման պայմաններում դրանք չեն կարող վերադառնալ արտադրության նախկին պայմաններին։

Այնպես որ, ամերիկացիները կարող են զրկվել դժվարությամբ հասած առաջատար դիրքից։

«Գրեթե երաշխավորած է, որ Ամերիկան այս տարի կկորցնի առաջին տեղը, ու դա, հավանաբար, մեր սպասածից շատ ավելի շուտ կլինի»,– CNBC-ին հայտնել է Emirates NBD առևտրային շուկաների վերլուծաբան Էդվարդ Բելը։

«Կորոնավիրուսի համավարակը տապալել է նավթային արդյունահանությունը՝ բենզինի, ավիացիոն ու դիզելային վառելիքի պահանջարկի աննախադեպ անկում առաջացնելով։ Դրան գումարեք Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև «էպիկական գնային պատերազմն» ու ամերիկյան նավթային ընկերությունների հսկա պարտքերը»,-նշում են Bloomberg Intelligence-ի վերլուծաբանները։

ԱՄՆ-ն ապացույց չունի, բայց նորից կասկածում է Ռուսաստանին․ այս անգա՞մ ինչի մեջ

Ըստ թեմայի

Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը խիստ նեղացրել են նավթային փորձագետներին
Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ
Նավթի գինը կբարձրանա՞.  ՌԴ, ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ղեկավարները բանակցել են
թեգերը:
Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ, կորոնավիրուս, նավթ

Գլխավոր թեմաներ