09:52 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Նյութում պնդում են, որ Միդլթոնը տառապում է սննդային վարքագծի խանգարմամբ և քննադատում նրա ընտանիքին և երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik. Արքայազն Ուիլյամն ու նրա կինը` Քեյթ Միդլթոնը որոշել են դատի տալ Tatler ամսագրին Քեմբրիջի դքսուհու մասին քննադատական հոդվածի համար։ Այս մասին գրում է Daily Mail–ը։

Խոսքը 2020 թվականի հուլիս–օգոստոսին լույս ընծայվելիք համարի մասին է, որում Քեյթ Միդլթոնի մասին հրապարակման անոնսն է ներկայացված։ Լրագրող Աննա Պաստերնակի նյութում խոսվում է Քեմբրիջի դքսուհու հոգեբանական վիճակի մասին, իբրև թե նա «հոգնել է և ծուղակն է ընկել» Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի թագավորական լիազորությունները վայր դնելուց հետո։ Այս հատվածն ամենից շատն է զայրույթ առաջացրել Քենսինգտոնյան պալատում։

Դրանից բացի նյութում պնդում են, որ Միդլթոնը տառապում է սննդային վարքագծի խանգարմամբ, որի հետևանքով նա  «անասելի նիհարել է» և քննադատում նրա ընտանիքին և երեխաներին։

«Դա շատ դաժան և վիրավորական է։ Նողկալի է։ Դա սեքսիզմ է և կնատյացություն իր ամենավատ դրսևորումներով», –նշել է թագավորական ընտանիքի աղբյուրը։

«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները

Թագավորական ընտանիքում կարծում են, որ նյութը լի է ստով, և դրանում որևէ ճշմարիտ խոսք չկա Քեմբրիջի դքսուհու մասին։

Tatler–ի գլխավոր խմբագիր Ռիչարդ Դենները հայտարարել է, որ պալատում նախապես գիտեին հոդվածի մասին։ Նա ընդգծել է, որ վստահ է հոդվածի հեղինակի և նրա աղբյուրների վրա։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան է կհամարվի։

Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

Ըստ թեմայի

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հեռացել են Կանադայից
Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել
թեգերը:
հոդված, երեխա, ընտանիք

Գլխավոր թեմաներ