00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

Բաժանորդագրվել
Պրոդյուսերի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ասել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, որ լրագրող է, սակայն ոստիկանները շարունակել են կրակել:

ԱՄՆ-ում ոստիկանությունը միտումնավոր մի քանի անգամ ռետինե փամփուշտներով կրակել է Sputnik-ի պրոդյուսեր Նիկոլ Ռուսելին, որը լուսաբանում էր բողոքի ակցիաները Սպիտակ տան մոտ։ Ոստիկաններն իմացել են, որ նա մամուլի ներկայացուցիչ է։

Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ինչպես են ամերիկացիները փորձում մեղքը բարդել Ռուսաստանի վրա  - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա

«Սպիտակ տան մոտ էի, երբ ոստիկանությունը սկսեց կրակել ցուցարարների ուղղությամբ։ Մոտեցա, որ տեսագրեմ այդ ամենը, սկսեցին կրակել, ինձ թվաց՝ տրամվատիկ նռնակներով ու ռետինե փամփուշտներով։ Նրանք նաև մեր ուղղությամբ արցունքաբեր գազ էին կիրառում, այդ պատճառով բոլորս հազում էինք»,- ասել է Ռուսելը։

Պրոդյուսերի խոսքով՝ ինքը մի քանի անգամ ասել է իրավապահ մարմինների աշխատակիցներին, որ լրագրող է, բացի այդ՝ պարանոցին կախված է եղել նրա՝ լրագրող լինելը հավաստող քարտը։

«Երբ ասացի, որ մամուլի աշխատակից եմ սկսեցին ձայնալուսային նռնակներ նետել, դրանց հետքերը մնացել են փորիս ու ազդրիս վրա։ Մի քանի վայրկյան անց ինձ վրա կրակեցին, ենթադրում եմ՝ ռետինե փամփուշտ էր։ Կոճիս վերքը կապտել էր ու արնահոսում էր»,- ավելացրել է Ռուսելը։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Դրանից հետո ոստիկանները կնոջը գետնին են տապալել։ Ցուցարարներից մեկն օգնել է նրան ոտքի կանգնել։

«Մյուս լրագրողներին էլ վերաբերվում էին մոտավորապես այնպես, ինչպես ցուցարարներին»,- ամփոփել է պրոդյուսերը։

Մայիսի 31-ին Մինեապոլիսի ոստիկանությունը նպատակաուղղված արցունքաբեր գազ է կիրառել VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի ու ՌԻԱ Նովոստիի թղթակից Միխայիլ Տուրգիևի ուղղությամբ․ նրանք լուսաբանում էին ԱՄՆ-ում տեղի ունեցող անկարգություններն արդեն բողոքի ակցիան ցրելուց հետո։

Профессор СПбГУ Александр Кубышкин в гостях у FEFU.Live - Sputnik Արմենիա
Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը ներողություն է խնդրել հարձակման ենթարկված լրատվամիջոցների աշխատակիցներից։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն իր հերթին պահանջել է ամերիկյան իշխանությունից քննել ռուս լրագրողի դեմ արցունքաբեր գազ կիրառած ոստիկանների գործողությունները։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։

Զանգվածային անկարգությունների ֆոնին չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Մինեապոլիսում ու հարևան Սենթ Փոլում հանգստյան օրերին պարետաժամ է մտցվել։

Լրահոս
0