09:29 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
240 0 0

Քեմբրիջի դքսուհին չի համակերպվում «Tatler»-ում հրապարակված սկանդալային հոդվածի հետ, քանի որ ամսագիրը ղեկավարում է մի մարդ, որին ինքը վստահում էր։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, վատ հոգեվիճակում է․ դքսուհին չի կարողանում ներել իր մտերիմ ընկերոջը։

Մայիսի վերջին Քեմբրիջի դուքն ու դքսուհին դատի են տվել հայտնի «Tatler» պարբերականին՝ Միդլթոնի մասին բավականին սկանդալային նյութի համար։ Հղում անելով ինսայդերներին՝ ամսագիրը բացահայտել էր դքսուհու իրական վերաբերմունքը «Մեգզիթին», ինչպես նաև անդրադարձել Միդլթոնի կազմվածքին՝ նշելով, որ Քեյթը կասկածելի նիհարել է։

Դքսուհին հերքել է հրապարակված տեղեկությունները ու թագավորության աջակցությամբ արշավ սկսել երբեմնի սիրելի պարբերականի դեմ։

««Tatler»-ն իրեն անձեռնմխելի է համարում, քանի որ թագավորական ընտանիքում այն մշտապես կարդացել են։ Ճակատագրի հեգնանքով՝ թագավորության սիրելի ամսագիրը ջախջախվել է հենց թագավորական ընտանիքի կողմից։ Քեյթը փորձում է մարտիկ երևալ, բայց այդ ամենը սեքսիզմ ու կնատյացություն է»,- ասել է դքսուհու ընկերը։

Արքայազն Ուիլյամի կինը ձիարշավին հայտնվել է Zara-ի զգեստով. լուսանկար

«The Sun» պարբերականը գրում է, որ Միդլթոնը մինչև այժմ ուշքի չի գալիս տեղի ունեցածից, քանի որ «Tatler»-ի խմբագիրն իր վաղեմի ընկեր Ռիչարդ Դենենն է։

Քեյթն ու Ռիչարդը համալսարանում միասին են սովորել ու տարիներ շարունակ դրկիցներ եղել։ Երբ ապագա դքսուհին ու թագուհու թոռը դադարեցին շփվել, հենց Դենենն էր սփոփում նրան Ֆրանսիա կատարած ուղևորության ժամանակ։ Խմբագիրը բազմիցս հրապարակել է Միդլթոնի անձնական լուսանկարներն ու 2011 թվականին պարել թագավորական հարսանիքին։

Ինսայդերների խոսքով՝ Միդլթոնը իրեն դավաճանված է զգում, քանի որ իսկական ընկերը հազիվ թե բացահայտեր իր գաղտնիքներն ու հրապարակեր անձնական տեղեկությունները։

Ըստ թեմայի

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին
Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը
Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն
Կրեատիվ և ռոմանտիկ. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միմյանց օրիգինալ նվերներ են մատուցել
թեգերը:
հոդված, ամսագիր, արքայազն

Գլխավոր թեմաներ