05:22 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
161 0 0

Ինչ իրավիճակում են նավթարդյունահանողները։ Ինչ են կանխատեսում տնտեսագեներն ու վերլուծաբանները սնանկության շեմին կանգնած խոշոր ընկերությունների համար, փորձել է պարզել ՌԻԱ Նովոստին։

Նատալյա Դեմբինսկայա, ՌԻԱ Նովոստիի

ԱՄՆ-ն նավթային եկամտի ռեկորդային տապալման շեմին է։ Գազային ու նավթային հորատման աշտարակների քանակը հասել է նվազագույնին, արտադրությունը շարունակում է կրճատվել։ Ընկերությունները զանգվածային կերպով սնանկացման հայտեր են ներկայացում ու դադարեցնում են աշխատանքը։

Նավթի գները տատանվում են. շաբաթվա սկզբից «սև ոսկին» էժանացել է 9%–ով

Հունիսին նավթի գների անկման «զոհ» դարձավ թերթաքարի ևս մեկ խոշոր արտադրող՝ Extraction Oil & Gas-ը։ Կանխատեսումների համաձայն՝ այս տարի ավելի քան հարյուր ընկերություն սնանկ կճանաչվեն։ Եթե նավթի գները չվերադառնան նախաճգնաժամային վիճակին, վերլուծաբանների կանխատեսմամբ` թերթաքարային ոլորտը կփլվի։

Արդյունահանման կրճատում

2019 թվականին ամերիկացիները թերթաքարի նավթի շնորհիվ նավթարդյունահանման առաջատարն էին դարձել՝ առաջ ընկնելով Ռուսաստանից ու Սաուդյան Արաբիայից։ 70 տարվա մեջ առաջին անգամ Միացյալ Նահանգները սև ոսկու նետտո արտահանող էր դարձել։

«Նավթարդյունաբերությունը կարող է անակնկալներ մատուցել․ թերթաքարային «հեղափոխությունը» գլխիվայր շրջել է նավթի գները, արտադրությունն ու առևտրային հոսքերը», - ասել էր նախագահ Ջորջ Բուշ կրտսերի էներգետիկայի գծով խորհրդատու, Rapidan Energy քոնսալթինգային ընկերության ղեկավար Բոբ Մաքնելին։

Ենթադրվում էր, որ խնդիրներ կառաջանան 2021 թվականին, սակայն վրա հասավ կորոնավիրուսի համավարակը։ Էներգակիրների պահանջարկն ու նավթի գներն ընկան։ Առաջին հերթին տուժեցին թերթաքարի արտադրողները, որոնք պարտքերի մեջ ընկան ու ներդրումների խիստ պակաս զգացին։ Հենց դրանք դարձան Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի գնային պատերազմի գլխավոր «զոհը»։ Վաշինգտոնում կարծում են, որ հենց Մոսկվան է տապալել շուկան՝ ամերիկյան արտադրողներին շուկայից դուրս մղելու համար։

Արդյունահանումն ԱՄՆ-ում արդեն մի քանի ամիս է կրճատվում է, այն օրական 13,1 միլիոն բարելից հասել է 11,1 բարելի։ ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվության պետական վարչության (EIA) հուլիսյան զեկույցում հետագա կրճատում է կանխատեսվում։

Սնանկության ալիք

Haynes & Boone-ի տվյալների համաձայն՝ հունվարից 36 նավթագազային ընկերություն սնանկության գործարք են սկսել։ Այդ ընկերությունների ընդհանուր եկամուտը տարեկան մոտ 25,2 միլիարդ դոլար էր կազմում։ Դրանց շարքում այնպիսի խոշոր ընկերություններ են, ինչպիսիք են Whiting Petroleum, California Resources և Chesapeake Enеrgy

«Իր համար լավագույն ժամանակներում Chesapeake ընկերությունը, Exxon-ից բացի, ամենաշատն էր ամերիկյան գազ արդյունահանում։ Դրա շուկայական արժեքը 38 միլիարդ դոլարի էր հասել։ Сhesapeake-ը ստեղծել էր թերթաքարային արդյունահանման յուրահատուկ մոդել, որը հիմա փլվում է», - նշում է Bloomberg-ը։

Հունիսին ևս մեկ թերթաքարի արտադրող՝ Extraction Oil & Gas ընկերությունը, չկարողանալով ժամանակին վճարել տոկոսները, դատարան է դիմել՝ սնանկության գործընթացը սկսելու համար։

Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են

Rystad Energy-ի կանխատեսմամբ՝ այս տարի մոտ 140 ամերիկյան նավթագազային ընկերություն կհայտարարի սնանկության մասին։ Թերթաքարի արդյունահանումն ԱՄՆ-ում կարող է կրճատվել մինչև օրական հինգ միլիոն բարելի։

Համավարակի պատճառով պահանջարկի կրճատման ֆոնին անհնար է վերադառնալ արտադրության նախկին ծավալներին։ «Ամենայն հավանականությամբ, թերթաքարի արտադրողներին տարիներ են պետք նույն մակարդակին հասնելու համար, եթե իհարկե դա երբևիցե տեղի ունենա», - փաստում է The Wall Street Journal-ը։

ԱՄՆ-ի էներգետիկական տեղեկատվության պետական վարչության (EIA) կանխատեսման համաձայն՝ 2020 թվականին Brent-ի միջին գինը կազմելու է 34,13 դոլար, իսկ 2021 թվականին՝ 45,62 դոլար։ Արևմտատեխասյան WTI-ի միջին գինն այս տարի կկազմի 30,10 դոլար, իսկ մյուս տարի՝ 43,31 դոլար։

 «Տնտեսության և խաղաղության ինստիտուտի» ավստրիալացի վերլուծաբանը զգուշացրել է, որ եթե նավթի գները չվերադառնան մինչ COVID-19-ի համավարակը եղած գներին, ԱՄՆ-ի թերթաքարային արտադրությունը կարող է փլվել։

Ըստ թեմայի

Նոր սպառնալիք. Կատարը պատրաստ է գազային պատերազմ սանձազերծել
Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները. ինչ կլինի Հայաստանում և հարևան երկրներում
թեգերը:
Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, ԱՄՆ, գին, նավթ

Գլխավոր թեմաներ