14:37 02 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.37
  • GBP736.92
  • EUR636.10
  • RUB7.13
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Սասեքսի դքսի և դքսուհու` արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի մեկ ելույթը կարող է շուրջ 1 մլն դոլար արժենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի –Sputnik. Արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, որոնք հրաժարվել էին թագավորական տիտղոսներից, կարողացել են աշխատանք գտնել, հայտնում է «360» հեռուստաալիքը։ 

Ամուսինները պայմանագիր են կնքել Harry Walker Agency նյույորքյան գործակալության հետ։ Պայմանագրի համաձայն` նրանք ֆորումներին և կոնֆերանսներին հանդես են գալու ելույթներով, ինչի դիմաց բավական բարձր են վարձատրվելու։ Սասեքսի դքսի և դքսուհու մեկ ելույթը կարող է շուրջ 1 մլն դոլար արժենալ։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան է։

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը

Ըստ թեմայի

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին
«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները
թեգերը:
Մեգան Մարքլ, Արքայազն Հարրի, արքայազն, Անգլիա, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ