15:43 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19610

Ստրասբուրգի բնակիչները քվեարկել են քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում ու նոր քաղաքապետ են ընտրել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Ֆրանսահայ բնապահպան Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի (Ֆրանսիա) քաղաքապետ է ընտրվել։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները։

Ֆրանսիահայ Ժաննա Բարսեղյանը Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու է

Ստրասբուրգի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է կիրակի՝ հունիսի 28-ին։

Le Point պարբերականը հայտնում է, որ 39-ամյա Բարսեղյանը հավաքել է ընտրողների ձայների 42,5%-ը։

Francetvinfo-ի տվյալներով՝ Բարսեղյանն առաջ է անցել իր մրցակիցներից՝ Ալեն Ֆոնտենալից (34,95%) ու Քեթրին Տրաուտմանից (23,33%)։

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հրապարակել է ուրախալի լուրը Twitter-ի իր էջում։

​​Հիշեցնենք՝ մարտին Բարսեղյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ձայների 27.87%-ը։ Բացի նրանից երկրորդ փուլ էին անցել ևս երեք թեկնածու, մասնավորապես՝ Ալեն ֆոնտենալը` նախագահ Էմանուել Մակրոնի En Marche  կուսակցությունից ու Կետրին Տրաուտմաննը` Սոցիալիստական կուսակցությունից։

Ի դեպ, մինչև առաջին փուլը Ֆոնտենալը ֆավորիտ էր համարվում, սակայն հետո Բարսեղյանն առաջ է անցել։

Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ հայուհին

Ըստ թեմայի

Լաքոտն ասաց` որն է ապացույցը, որ ֆրանսիացի բժիշկները նվիրվել են իրենց գործին Հայաստանում
Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նոր քաղաքապետը նույնպես հայ է. ով է փոխարինելու Արա Նաջարյանին
թեգերը:
Ժաննա Բարսեղյան (Ստրասբուրգի քաղաքապետ), Ֆրանսիա, քաղաքապետ, հայ

Գլխավոր թեմաներ