16:20 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
233 0 0

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի համերաշխությունն ու բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն այս փորձությունից։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսպես է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր զորակցության նամակը։

«Թանկագին Նիկոլ, ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և դրա հետևանքների դեմ»,–գրել է Մակրոնը` ընդգծելով, որ ուրախ է, որ Փաշինյանն ու նրա ընտանիքը ապաքինվել են կորոնավիրուսից:

Նա հավաստիացրել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելու հարցում: «Եվրամիության ֆինանսական օժանդակության մեջ ունեցած ներդրմամբ և երկկողմ աջակցությամբ Ֆրանսիան Ձեր կողքին է: Առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն այդտեղ եղողներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»,–գրել է Ֆրանսիայի նախագահը:

Լաքոտն ասաց` որն է ապացույցը, որ ֆրանսիացի բժիշկները նվիրվել են իրենց գործին Հայաստանում

Մակրոնը նշել է, որ Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական վարկ տրամադրել, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները: «ԶՖԳ այս ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել ճգնաժամերին դիմագրավելու երկրի կարողությունները, կիրականացվի այլ վարկատու կազմակերպությունների հետ համատեղ, ինչպիսին, օրինակ, Համաշխարհային բանկն է: Շեշտը կարող է դրվել առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հետևանքների սահմանափակմանն ուղղված գործողությունների վրա»,–գրել է Մակրոնը:

Ֆրանսիացի բժիշկը Երևանի հիվանդանոցում հոգնել և հենց միջանցքում քնել է

Վերջում Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի համերաշխություն և բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն այս փորձությունից։

Ըստ թեմայի

Նման ճգնաժամ մեկ ամիս առաջ Ֆրանսիայում էր. ֆրանսիացի բժիշկը` Հայաստանի իրավիճակի մասին
100-ից 2-ը պարտադիր մահանում են. ֆրանսիացի բժիշկը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին
Լաքոտն ասաց` որն է ապացույցը, որ ֆրանսիացի բժիշկները նվիրվել են իրենց գործին Հայաստանում
թեգերը:
վարկ, կորոնավիրուս, նամակ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիա, Էմանուել Մակրոն

Գլխավոր թեմաներ