08:45 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (858)
59 0 0

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը չեն դանդաղում։ Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակն անփոփոխ է մնում` ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այսօր գերազանցել է 10,8 միլիոնը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հուլիսի 2-ի դրությամբ բացահայտված վարակվածների թիվը 10 809 998 է։ Համավարակի զոհ է դարձել 519 050 մարդ։

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ–ն, Բրազիլիան ու Ռուսաստանը։

Միացյալ Նահանգներում COVID-19 է հայտնաբերվել 2 779 953 մարդու մոտ։ Մահվան ելքերը 130 798–ն են։

Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 453 369 մարդու մոտ։ Մահացել են 60 713-ը։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը։ COVID-19–ի բացահայտված դեպքերի քանակն այնտեղ 654 405 է, կորոնավիրուսի բարդացումներից մահացել է 9 536 մարդ։

Առաջին տասնյակում են նաև Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պերուն, Չիլին, Իտալիան և Իրանը։

Հայաստանը զբաղեցնում է 50-րդ տեղը (երեկ մեր երկիրը 48–րդ հորիզոնականում էր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

 

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (858)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին
Մարզերում և Երևանում, մասնավոր ու պետական. որ ԲԿ–ներն են միացել կորոնավիրուսի դեմ պայքարին
Կորոնավիրուսի «խառնած» ծրագրերը, կամ ինչու երիտասարդ հայ բռնցքամարտիկները դարձան մարզիչներ
թեգերը:
հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ