09:05 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (858)
312 0 0

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լուսանկարել է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը, որն օրվա բոլոր ժամերին մարդաշատ է եղել, իսկ այժմ լրիվ դատարկ է։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Facebook-ի իր էջում Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանից լուսանկարներ է հրապարակել։ Դրանցում երևում է, որ աշխարհի և Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկը, որն օրվա բոլոր ժամերին մարդաշատ է եղել, լրիվ դատարկ է։

«Հիստերիայի վիրուս». համավարակի թաքնված հոգեբանական ռիսկերը

«Աշխարհը 6 ամսում գլխիվայր տված վիրուսը։ Փարիզի դատարկ օդանավակայանը։ Լիարժեք առօրյային վերադարձի և կյանքեր փրկելու երաշխիք է այս վիրուսի կանխարգելման կանոնների պահպանումը»,- լուսանկարներին կից գրել է Թաթոյանը։

Թաթոյանն արդեն մի քանի օր է` Ֆրանսիայում է։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկել է դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:

ՄԻԵԴ–ի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոն առաջարկել է Թաթոյանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։

«Վիրուսն անգամ 1 տարեկան երեխայիս չխնայեց». ինչպես են մարդիկ հաղթահարում կորոնավիրուսը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (858)

Ըստ թեմայի

«Չհամարձակվեք ձայն բարձրացնել ինձ վրա․ Թաթոյանը` պատգամավորին
Արման Թաթոյանը պարզաբանում կպահանջի հեռուստաընկերություններում կատարվածի համար
Ցավոք, մեզ մոտ ամեն ինչ քաղաքականացվել է. Արմեն Սարգսյանը ընդունել է Արման Թաթոյանին
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Լուսանկար, Փարիզ, օդանավակայան, Արման Թաթոյան

Գլխավոր թեմաներ