ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Չինաստանի հարավ–արևմուտքում այսօր` միասնական պետական քննությունների օրը դպրոցականներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրամբարը, ավելի քան 20 մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում են միջազգային ԶԼՄ–ները։
Դեպքը տեղի է ունեցել Գույչժոու նահանգում։ Ավտոբուսը շրջվել է, կոտրել ցանկապատն ու ընկել ջուրը։ Երեխաներից մի քանիսը, հայտնվելով ջրի մեջ, ինքնուրույն կարողացել են ափ հասնել։
贵州安顺市一辆载有学生 冲入虹山水库 目前伤亡人数 未知2020.7.7 pic.twitter.com/AgVSUoMGah
— 白七的纪录 (@Fei_Nigh) July 7, 2020
Կադրերում երևում է` ինչպես են ափին կանգնածները փրկօղակներ նետում ջուրը։
今天中午12时左右,贵州安顺一载有学生大巴车冲进水库。截至13时30分,贵州省消防救援总队已调集19辆消防车,21艘橡皮艇,97名救援人员(含17名潜水员)赶赴现场救援。 pic.twitter.com/EgOuuY1g1m
— 金轮法王 (@22KSTQiXDyRoyvm) July 7, 2020
Արդեն հայտնի է, որ ՃՏՊ–ի զոհ է դարձել 21 մարդ։ Եվս 15–ը վնասվածքներ են ստացել։ Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Սարսափելի դեպք Մինսկում. տղամարդը պատուհանից նետել է երեխային և շանը, ապա ինքը նետվել
Դեպքի վայրում իրականացվող փրկարարական գործողությունները շարունակվում են։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ավտոբուսն արդեն դուրս են բերել ջրից։
Հետաքննություն է ընթանում։