12:02 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (202)
231 0 0

Քարդաշյանն ու նրա աստղային քույրերն առաջին անգամ չէ, որ նախընտրում են վրացի դիզայներների հավաքածուներից օգտվել։ Բայց այս անգամ Քիմը հագել է ամենասեքսուալներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ընտրել է Situationist վրացական բրենդի հանդերձանք, գրում է Sputnik Գրուզիան:

Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել

39-ամյա Քիմը Լոս Անջելեսի փողոցներում հայտնվել է սև կաշվե կոմբինեզոնով և երկարաճիտ կոշիկներով։ Նա նաև պաշտպանիչ դիմակ է դրել։ Քիմի փոքրիկ, ոճային պայուսակը Hermes ապրանքանիշի էր։

Աստղի լուսանկարները ողողել են համացանցը։ Եթե օգտատերերից ոմանց նրա տեսքը սեքսուալ ու գրավիչ է թվացել, ապա ոմանք քննադատել են Քարդաշյանին և անճաշակ համարել նրա ընտրությունը։

Համացանցի օգտատերերին առաջին հերթին զարմացրել է, թե ինչպես է Քիմը կարողանում ամառվա այս շոգին հագնել կաշվե զգեստ և երկարաճիտ կոշիկներ։

Քիմ Քարդաշյանն առաջին անգամ չէ, որ օգտվում է վրացական ապրանքանիշի կամ վրացի դիզայներների հավաքածուներից։ Նա շատ է հավանում Դեմնա Գվասալիայի աշխատանքները, վերջինս 2015 թվականից Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրենն է։

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (202)

Ըստ թեմայի

Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել
թեգերը:
դիզայներ, վրացի, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ