23:09 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Դերասանուհին 4 տարեկան որդու հետ դուրս է եկել նավակով զբոսնելու։ Մի քանի ժամ անց տղային հայտնաբերել են նավակում, փրկարարները մինչ այժմ փնտրում են մորը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. «Երգչախումբ» հեռուստասերիալի երեսուներեքամյա աստղ Նայա Ռիվերան անհետ կորել է։ Ենթադրություններ կան, որ նա խեղդվել է լճում։

Դերասանուհին չորս տարեկան որդու՝ Ջոզիի հետ դուրս է եկել զբոսնելու Կալիֆոռնիա նահանգի Լոս Պադրես Ազգային անտառի Պիրու լճում։ Մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, մորը գտնել չի հաջողվում։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել է կայանատեղում։

Վենտուրա օկրուգի շերիֆը կարծում է, որ նա լճում լողալիս խեղդվել է։ Ռիվերայի որոնումները շարունակվում եմ։ Վարկածներից մեկի համաձայն՝ երեխան իրավապահ մարմիններին ասել է, որ Նայան որոշել է լողալ լճում, հետո նա մորը չի տեսել։

Երկրպագուները սոցցանցերում ողբում են դերասանուհու կորուստը։ Նրանք Ջոզիի հետ լուսանկարներ են հրապարակում ու ցավում նրա համար։ Ոմանք էլ հույս ունեն, որ Նայան ողջ-առողջ կհայտնաբերվի։

Նշենք՝ Ռիվերան հայտնի է դարձել «Երգչախումբ» հեռուստասերիալից, որտեղ նա կատարել է Սանտանա Լոպեսի դերը։ Ի սկզբանե նրա դերը գլխավոր չէր, սակայն ժամանակի ընթացքում դարձել է առանցքային դերերից մեկը։ Ռիվերան և նախկին ամուսին Ռայան Դորսին որդի ունեն։ Դերասանուհին երկու տարի առաջ ամուսնալուծվել է։

Ըստ թեմայի

«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել
Զոլաքարում տղամարդը մտել է փոսն ու խեղդվել
Լավ լուր. Սևանում ջրափրկարարները 31–ամյա տղամարդուն փրկել են խեղդվելուց
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
թեգերը:
փրկարար, սերիալ, նավ, Լողափ, որդի, դերասանուհի

Գլխավոր թեմաներ