09:20 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
266 0 0

Սահակյանը նշել է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Սահմնադրական դատարանի նախագահի ու դատավորների ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը` նշելով, որ երեկ երեկոյան ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածվում, թե իբր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի։

«Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը և բարձրացված հարցերի կարևորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարևորության նկատմամբ առկա ուշադրության մասին»,–գրել է Սահակյանը։

Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու դիմումատուների խնդրանքը։ «Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը»,–գրել է նա։

Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին

Սահակյանը նշել է, որ միջանկյալ միջոցի հնարավոր կիրառումը գտնվում է Եվրոպական դատարանի՝ լայն հայեցողություն ենթադրող դատական քաղաքականության տիրույթում, որի շահառուները ոչ միայն դիմումատուներն են, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այդ կերպ կարող է երաշխավորել իր վճռի կատարումը։

Сирануйш Саакян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik (26 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Սիրանույշ Սահակյանը

«Այդուհանդերձ, Եվրոպական ընտանիքում դատական իշխանության անկախության պաշտպանությունը նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորության պայմաններում, Եվրոպական դատարանը նախընտրել է բավարարվել իր՝ պետության պատասխանատվությունը ճանաչող, անձի խախտված իրավունքի հատուցում և վերականգնում ապահովող դերով՝ ինքնասահմանափելով իր կանխարգելիչ գործառույթի տիրույթը»,–գրել է նա։

Հայտնել էինք, որ ՄԻԵԴ–ը երեկ որոշել է մերժել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 3 նախկին դատավորների դիմումի այն պահանջը, ըստ որի` պետք է սառեցվեր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրագործումը։

Ըստ թեմայի

«Իմ քայլը» չի բացառում, որ դիմակ չդնելու տուգանքների բարձրացման նախագիծը կարող է հասնել ԱԺ
Մեծ հաճույքով կստորագրեմ. ԱԺ նախագահը սպասում է օրենքով նախատեսված ժամկետը լրանալուն
Նախագահի լիազորությունները նվազեցնելու մասին խոսք լինել չի կարող. Մակունց
թեգերը:
Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

Գլխավոր թեմաներ