12:09 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
352 0 0

Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտացի հույն։ Անկարան իր հերթին մեղադրանքները «ֆանտաստիկ» է անվանում, իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձությունների խեղաթյուրման մեջ»։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի –Sputnik. «Հունական որոշում» կուսակցությունն առաջարկել է Սալոնիկում գտնվող տունը, որտեղ ապրել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ցեղասպանության թանգարանի վերածել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել «Հունական որոշում» խորհրդարանական կուսակցության ներկայացուցիչ Թանասիս Միլոնասը։

Միլոնասի խոսքով` Հունաստանը պետք է Թուրքիային կոշտ պատասխան տա Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի համար։

«Պատասխան, որն Անկարայում կհասկանան», – հայտարարել է Միլոնասը։

Ըստ նրա` կուսակցության դիրքորոշումն այն է, որ Սալոնիկում գտնվող թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն–թանգարանը վերածվի պոնտացի հույների ցեղասպանության թանգարանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սպասում է Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխման և թանգարանից այն մզկիթի վերածելու հնարավորության վերաբերյալ Պետական խորհրդի որոշմանը և կգործի` ելնելով որոշումից։ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը` Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկեց Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը փոխելու մասին հարցը։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

Պետխորհուրդը կարծում է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար է նախագահի հրամանը։ Ակնկալվում է, որ Պետխորհրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։

«Կարծում ենք, որ պետք է ուժեղ արձագանք լինի։ Դա Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի տունը (այն, որը նրա տունն են համարում) պոնտական հելլենիզմի հուշարձանի, պոնտացիների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելն է», – ասել է կուսակցության ներկայացուցիչը։

Նա մեջբերել է կուսակցության պաշտոնական հայտարարությունը, որտեղ ասվում է, որ միայն այդպես «բարբարոսները կկարողանան հասկանալ», նաև նշել, որ Հունաստանի կառավարությունը  համապատասխան կոշտ պատասխան չի տալիս, որպեսզի Թուրքիային «տրավմայի չենթարկի»։

Памятник Мустафы Кемаля Ататюрка в отреставрированном музее в Салониках, Северная Греция
© AFP 2020 / SAKIS MITROLIDIS
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Սալոնիկում

Հունաստանը կարծում է, որ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 350 հազար պոնտացի հույն։ Անկարան իր հերթին մեղադրանքները «ֆանտաստիկ» է անվանում, իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձությունների խեղաթյուրման մեջ»։

Հարցին` արդյո՞ք դա կկարողանա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել է. «Էրդողանն անկառավարելի քաղաքական գործիչ է»։

«Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ դա (Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, – խմբ.) ոչ թե համաշխարհային, այլ զուտ երկկողմ հարաբերությունների խնդիր է, երկկողմանի թեմա։ Այն վերաբերում է ուղղափառությանը, հույներին։ Նախօրեին այդ մասին խորհրդարանում խոսել է  կուսակցության ներկայացուցիչ Կիրիակոս Վելոպուլոսը», – ասել է կուսակցության ներկայացուցիչը։

«Կարծում ենք, որ Էրդողանի արձագանքն այս ուղղությամբ է, այն սադրանք է Հունաստանի դեմ», – ասել է Միլոնասը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

Սուրբ Սոֆիայի Տաճարը կառուցվել է VI դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք։ 1453 թվականին թուրքերի կողմից Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումից հետո Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի և մնաց այդ կարգավիճակում մինչև 1934 թվականը։ Այնուհետև Քեմալ Աթաթուրքի որոշմամբ մզկիթը դարձավ թանգարան։ Տաճարը համարվում է համաշխարհային ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը և անկախ թանգարանի կարգավիճակից, շարունակում ընկալվել որպես քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը։ Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Թանգարանի կարգավիճակը փոխելու ծրագրերը բուռն արձագանք են ստացել աշխարհի բազմաթիվ երկրներում։

Ըստ թեմայի

Հայաստանում եզդիական տաճար կկառուցվի. հիմնարկեքի արարողությունը կկայանա սեպտեմբերին
Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ
Երևանը պատասխանել է Շուշիում գտնվող մզկիթը «յուրացնելու»` Բաքվի մեղադրանքներին
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թանգարան, Աթաթուրք (Մուստաֆա Քեմալ), Թուրքիա, Ցեղասպանություն, Սուրբ Սոֆիայի տաճար, մզկիթ, Հունաստան

Գլխավոր թեմաներ