22:51 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (851)
224 0 0

Ամերիկացի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի «ռիսկի սանդղակ»՝ մարդկանց առօրյա գործողություններից ելնելով։ Սանդղակից պարզ է դառնում, որ սրճարան կամ մարզադահլիճ այցելելը շատ ավելի վտանգավոր է, քան ուտելիք պատվիրելը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բժիշկները կորոնավիրուսի «ռիսկի սանդակ» են մշակել, որը ցույց է տալիս, թե որքանով են վտանգավոր մարդկանց առօրյա գործողությունները՝ կորոնավիրուսով վարակվելու տեսանկյունից։

Metro պարբերականը գրում է՝ ամերիկացի գիտնականները ցուցակ են կազմել, որում մարդկանց ամենօրյա գործողությունները COVID-19-ով վարակման սպառնալիքի տեսանկյունից գնահատվում են 10 բալանոց համակարգով։

Ըստ այդմ՝ նվազ ռիսկեր են պարունակում ուտելիք պատվիրելը, մեքենայի լիցքավորումը, թենիս խաղալը և արշավները։ Փոքր-ինչ ավելի վտանգավոր է համարվում սուպերմարկետ գնալը, գոլֆ խաղալը, հյուրանոցում բնակվելը, բժշկի և ռեստորան այցելելը։ Ցուցակում հաջորդիվ ծովափնյա հանգիստն է, ընկերների հետ ընթրիքը, ազգականներին այցելելը և գրասենյակում աշխատելը։

Գիտնականները կանխատեսո՞ւմ էին համավարակի բռնկումը

Իսկ ահա վարսահարդարին այցելելը, հարսանիքի կամ թաղման մասնակցելը և ընկերների հետ գրկախառնությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ։

Տեխաս նահանգի գիտնականները ամենավտանգավորը համարում են կինոթատրոն և մարզադահլիճ այցելելը, բազմամարդ երեկույթները և փաբերում ու բարերում ժամանակ անցկացնելը։

Կորոնավիրուսից հետո խանգարումնե՞ր են ի հայտ գալիս. գիտնականների նոր բացահայտումը

Միջազգային վիճակագրական տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 12,2 միլիոնը, մահացել են ավելի քան 553 հազարը։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի կարող է վտանգավոր լինել սրտի համար. ռուս գիտնական
Գիտնականներին հաջողվել է գտնել կորոնավիրուսի թույլ կողմերը
Գիտնականները գտել են աշխարհում զանգվածային մահացության ամենահավանական պատճառներից մեկը
Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
թեգերը:
Ռեստորան, գիտնական, ԱՄՆ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ