17:36 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
257 0 0

Ավելի քան 300 տարվա ընթացքում գորգը նորոգման կարիք գրեթե չի ունեցել և այնքան խնամքով է պահվել, որ վրան անգամ ցեցի հետքեր չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. XVII դարի հայկական գորգը Ֆրանսիայի Ռուան քաղաքի աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Տեղեկությունը հայտնում է Paris-Normandie–ն։

Միջին չափի (2.50х1.60) գորգը վաճառքի է դրվել մեկնարկային 5 հազար եվրոյով, բայց վաճառվել է 100 հազարով։ Եվս մի քանի հին գորգեր վաճառվել են 30 և 80 հազարով։

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի

Ավելի քան 300 տարվա ընթացքում այս և մյուս գորգերը ո՛չ նորոգման կարիք են ունեցել, ո՛չ էլ ներկելու, թեև դրանք գործելիս բուսական ներկեր են օգտագործվել (բնականաբար այն ժամանակ սինթետիկ ներկեր չկային)։ Աճուրդավար Դելֆինա Ֆրեմո–Լեժենն ընդգծել է` գորգերն այնքան լավ են պահվել, որ նույնիսկ ցեցերի ձեռքը չեն ընկել։

«Նման գտածո տարին մեկ է լինում», – ասել է նա։

Հայկական գորգի ծագման շրջանն ու նախկին տերերի անունները չեն հրապարակվում։

Այվազովսկու կտավը ռեկորդային գնով է վաճառվել

Ըստ թեմայի

«Ադրբեջանական» գորգեր` քրիստոնեական խաչերով. մեր հարևանները կրկին շփոթել են հասցեն
«Գրիգոր Զոհրապ» գորգն ավելի քան 100 տարվա օտարությունից հետո հանգրվան գտավ հայրենիքում
Բնական հումքով, բրդյա թելերով, 4մ լայնությամբ, 7մ երկարությամբ խորհրդանշական գորգը`Երևանին
թեգերը:
աճուրդ, Գորգ, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ