12:35 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (858)
62 0 0

Ամերիկայի առաջնորդը նախկինում բազմիցս ասել էր, որ դիմակ չի դնելու։ Դրա համար նա իր պատճառներն ուներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջին անգամ հասարակության մեջ երևացել է բժշկական դիմակով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մուգ կապույտ դիմակով Թրամփը ժամանել է Վաշինգտոնի արվարձանում գտնվող Walter Reed հոսպիտալ։ Բուժկենտրոնում բուժում են ստանում նաև ռազմական գործողությունների գոտում վիրավորված զինծառայողները։ Թրամփի դիմակի վրա նախագահական ոսկե կնիք է եղել։

«Կարծում եմ, որ դիմակը հիանալի է։ Ես երբեք դիմակներին դեմ չեմ եղել։ Բայց ամեն բան իր տեղն ու ժամանակն ունի»,-լրագրողներին ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախկինում Թրամփը հանրային միջոցառումների ընթացքում դիմակ չէր դնում, չնայած խորհրդածում էր այն մասին, որ դիմակով լավ տեսք կունենա՝ համենայն դեպս, վեսթերն ֆիլմերի հերոսներից ոչ վատ։

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը

Ինչպես հայտնել են Assiociated Press-ի՝ նրան մոտ աղբյուրները՝ նախագահը վախենում էր, որ դիմակով լավ տեսք չի ունենա։ Բացի այդ, նա, իբրև թե, կարծում էր, որ իր՝ դիմակ դնելը կարող է ամերիկյան տնտեսության վերականգնման խնդրի փոխարեն ուշադրությունը կենտրոնացնել հանրային առողջապահության ոլորտի ճգնաժամի վրա։

Ինչու է ԱՄՆ–ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելանում. Թրամփն ունի պատասխանը

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (858)

Ըստ թեմայի

«Ձեր սխալները թանկ նստեցին աշխարհի վրա». Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին
«Նրա վերաբերմունքը Պուտինի նկատմամբ հանելուկ էր». Թրամփի նախկին խորհրդական
Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին
Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք
թեգերը:
դիմակ, Դոնալդ Թրամփ, կորոնավիրուս, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ