22:30 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Տղամարդու մարմինը հարազատներին ցույց չէին տալիս, ինչը կասկած է առաջացրել դստեր մոտ։  Նա գաղտնի մտել է դիահերձարան և հայտնաբերել, որ հայրը կենդանության նշաններ է ցուցաբերում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Կոլումբիայի Սինսելեխո քաղաքում ողջ պացիենտին մահացած են ճանաչել, ուղարկել դիահերձարան և հրաժարվել բաց թողել, երբ վերջինը գիտակցության է եկել, գրում  է Daily Mirror պարբերականը։

67-ամյա Խուան Խոսե Մունոսա Ռոբերոյին հիվանդանոց են տեղափոխել արյան բարձր ճնշում ունենալու գանգատով։ Մի քանի ժամ անց հարազատներին հայտնել են, որ տղամարդը մահացել է։

Միևնույն ժամանակ ընտանիքին իրենց հարազատի դին ցույց չեն տվել` պարզաբանելով դա կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակով։

«Մահացած» տղամարդու դուստրը կասկածելով բժիշկների խոսքերին` գաղտնի սողոսկել է դիահերձարան։

Կինը զարմացել է, երբ տեսել է, որ հայրը ողջ է և գիտակցության է եկել։

Սարսափ Նյու Յորքում. հայտնաբերվել են դիակներով լի բեռնատարներ. տեսանյութ

Անկախ դրանից, բժիշկները շարունակել են համոզել կնոջը, որ հայրը մահացել է, իսկ կենդանության նշանները, որը կինը մատնանշում է, նորմալ ֆիզիոլոգիական ռեակցիա է, որը դիտվում է մահից հետո։

Կնոջը հաջողվել է պնդել, որ հորը հիվանդանոց տեղափոխեն։

Այժմ տղամարդը բուժում է անցնում։ Դիահերձարանում անցկացրած ժամանակի պատճառով նրա մոտ իշեմիա է զարգացել։

Կոլումբիայում գերությունից ազատել են լեգենդար Գաբրիել Գարսիա Մարկեսի զարմուհուն

Ըստ թեմայի

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին
Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
«Դիակները շփոթում են, իսկ նախարարը մառազմատիկ ստատուսներ է գրում». Տոնոյան
թեգերը:
տղամարդ, դիահերձարան, հիվանդ, Մահ, Կոլումբիա

Գլխավոր թեմաներ