17:49 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Համանախագահներից առաջինն արձագանքել է Ռուսաստանը` ԱԳՆ-ն հայտարարություն է արել, ապա Սերգեյ Լավրովը խոսել է Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հետո ԱՄՆ-ն է արձագանքել, ապա` Ֆրանսիան։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի –Sputnik. Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները, կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու վերականգնել երկխոսությունը։ Տեղեկությունը նշված է երկրի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։  

«Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները, որոնք հուլիսի 12–ից ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ու մի քանի մարդու մահվան պատճառ են դարձել։ Կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմն ու վերականգնել երկխոսությունը՝ էսկալացիայից խուսափելու համար», - նշված է հայտարարության մեջ։

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան ռուսաստանյան ու ամերիկյան գործընկերների հետ հաստատում է, որ հավատարիմ է  Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերով։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈւ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից և չճշտված լուրեր չտարածել
Մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին. ՀՀ նախագահը միասնության կոչ է արել
«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում
թեգերը:
Սահման, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ