11:26 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
300 0 0

Տարօրինակ լուսանկարը համացանցի օգտատերերին երկու ճամբարի է բաժանել։ Սակայն ավելի ուշ լուսանկարի հեղինակն ամեն ինչ պարզաբանել է։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վայրի բնության լուսանկարիչ Սարոշ Լոդհին՝ Հնդկաստանից, Քենիայի Մասաի Մարա արգելոցում երկու զեբր է լուսանկարել։ Կադրում նրանցից մեկը թաքնված է մյուսի ստվերում, իսկ մյուսը նայում է տեսախցիկի օբյեկտիվին։ Լուսանկարն իսկական տեսողական խաբկանք է ստեղծում և դրա շնորհիվ հայտնի է դարձել համացանցում։

«Տարվա ձախողո՞ւմ», թե՞ հաջողված կատակ․ Գոհար Ավետիսյանի կեղծամը զվարճացրել է օգտատերերին

Բանն այն է, որ լուսանկարչի ընկերը՝ անտառային ոստիկանության աշխատակից Փարվին Կասվանը, բացառիկ լուսանկարը տեղադրել է Twitter-ում և օգտատերերին առաջարկել գուշակել, թե զեբրերից որ մեկին է պատկանում տեսախցիկին նայող գլուխը։

​Թվիթերի օգտատերերը երկու ճամբարի են կիսվել։

Ոմանք պնդում են, որ ձախ կողմի զեբրը ավելի մոտիկ է տեսախցիկին։ Նրանք այդպիսի եզրակացության են եկել կենդանու վզի ծալքերից։

«Աջ կողմի զեբրի վզին ծալքեր չկան, քանի որ նրա գլուխը թաքնված է ձախինի գլխի հետևում»,-գրում են նրանք։

Մյուսները եզրակացություններ են անում, վերլուծելով կենդանիների ականջների դիրքը․ «Ականջներից դատելով՝ միայն ձախ զեբրը կարող էր հետևում գտնվել, քանի որ աջ կողմինը չէր կարող ականջներն այդպես շուռ տալ։ Ճիշտ պատասխանն է՝ աջը»։

Եղել են նաև կարծիք հայտնողներ, թե լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է։ Սակայն ավելի ուշ Լոդհին լուծել է վեճը, բացահայտելով ճիշտ պատասխանը։

Փաստորեն, հենց ձախ կողմի զեբրն է տեսախցիկին ավելի մոտիկ եղել և նայել օբյեկտիվին։

Քիմ Քարդաշյանը վրացի դիզայների սեքսուալ զգեստ է հագել. օգտատերերի կարծիքները տարբեր են

Ըստ թեմայի

«Ճարպոտ զեբր». Քիմ Քարդաշյանի հիպնոսացնող զգեստը դուր չի եկել երկրպագուներին. լուսանկար
Ընձուղտներ, այծեղջյուրներ և զեբրեր. Երևանի կենդանաբանական այգին սպասում է համալրման
Կապիկներ, զեբրեր ու ջայլամներ. աղջիկը հոգատարությամբ է պարուրել որբացածներին. տեսանյութ
թեգերը:
Լուսանկար, Զեբր

Գլխավոր թեմաներ