17:09 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
586 0 0

Ատոմակայանը գտնվում է Հայաստանի արևմուտքում, թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։ Հետևաբար ցանկացած իրադրություն աղետալի կլինի նաև Թուրքիայի համար։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ադրբեջանում սպառնացել են հարված հասցնել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գտնվող ատոմակայանին, սակայն նրանք կարծես թե այդքան էլ լավ չեն հասկանում հետևանքները։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վագիֆ Դարգյահլին հայտարարել է, որ ադրբեջանական բանակի սպառազինության կազմում գտնվող հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ խոցել Մեծամորի ԱԷԿ–ը։ Դարգյահլին հավելել է, որ դա կարող է մեծ աղետ դառնալ Հայաստանի համար։

Ատոմակայանը գտնվում է Հայաստանի արևմուտքում, թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ։ Հետևաբար ատոմակայանում ցանկացած արտակարգ դրություն աղետալի կլինի նաև Հայաստանի արևմտյան հարևան և Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի համար։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Հուլիսի 17-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 36 վիրավոր և ևս մեկը խաղաղ բնակչությունից։

Ըստ թեմայի

Էլմար Մամեդյարովը հեռացավ. հայտնի է` ով կլինի Ադրբեջանի նոր արտգործնախարարը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած կրակի վրա յուղ են լցնում»․ Փայլանը մեղադրել է Թուրքիային
ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է` ադրբեջանական դիակների թիվը կարող է խիստ ավելանալ
Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերը. ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
ատոմակայան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ