00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիմ Քարդաշյանի ամուսինն ընտրողների հետ հանդիպմանը լացել է ու հայհոյել

© REUTERSРэпер Канье Уэст проводит свой первый митинг в поддержку своей президентской заявки в Северном Чарльстоне
Рэпер Канье Уэст проводит свой первый митинг в поддержку своей президентской заявки в Северном Чарльстоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քանյե Ուեսթն ընտրողների հետ հանդիպմանը ներկայացել է զրահաբաճկոնով և ծոծրակին սափրած 2020 թվով։ Միջոցառմանը ներկա է եղել մոտ 200 մարդ, ելույթը հեռարձակվել է Youtube–ով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթն առանց բարձրախոսի ու դիմակի մոտ 1.5 ժամ ելույթ է ունեցել և անդրադարձել մի քանի տարբեր թեմաների` միջազգային առևտուր, արտոնագրված իրավունքներ, հղիության արհեստական ընդհատում։

Ким Кардашьян и Канье Уэст - Sputnik Արմենիա
Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Միջոցառումը կայացել է Հարավային Կալիֆոռնիայում, ներկա է եղել շուրջ 200 մարդ։ The Guardian–ը նրա ելույթն արդեն անվանել է «քաոսային», Vice News–ն էլ կասկածի տակ է դրել Քանյեի` նախագահ դառնալու մտադրությունը։

Ուեսթը նշել է, որ քաղաքական դաշտում իր հայտնվելը պարզապես աֆրոամերիկացիների ձայները ժողովրդավարներից տանելու փորձ չէ։ Նա իր ելույթի ժամանակ կատակել է կորոնավիրուսի մասին, հայհոյել, Աստվածաշնչից մեջբերում արել և արտասվել, երբ հիշել է իր ծնվելու պատմությունը։

Թրամփը հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հեշտությամբ կխլի քվեները Բայդենից

«Ինձ մայրս է փրկել։ Հայրս ուզել է, որ կինն աբորտ անի։ Չէր լինի Քանյե Ուեսթը, քանի որ հայրս շատ զբաղված էր։ Ես ինքս էլ կնոջս խորհուրդ եմ տվել աբորտ անել, նա այդ խոսքերիս համար պետք է ամուսնալուծվեր ինձանից», – ասել է Ուեսթը։

Նա պատմել է` ինչպես է իր ապագա կինը` Քիմ Քարդաշյանը, հայտնել հղիության մասին, ինչպես է որոշվել լույս աշխարհ բերել երեխային։ Դրանից հետո երաժիշտը հուզվել է, և ժամանակ է պահանջվել, որ նա կարողանա շարունակել ելույթը։ Այնուհետև նա սկսել է քննադատել հղիության արհեստական ընդհատումները` միևնույն ժամանակ խոսելով դրանց օրինականացման օգտին։ Նա առաջարկել է ծննդկաններին միլիոն դոլար տալ և ասել է` ինչպես կարելի է այդ հարցը լուծել։

«Բոլորս հավասար ենք Աստծո առաջ։ Երբեմն դևերն են կառավարում մարդկանց, երբեմն` շրջակա միջավայրը, որում գտնվում ենք։ Սակայն բոլորս Աստծո մարդիկ ենք... Չկան լավ կամ վատ, կարմիր կամ կապույտ մարդիկ (Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունների գույները – խմբ.)։ Ահա թե ինչու են իմ մազերն այսօր մանուշակագույն», – ասել է Քանյեն։

Նա վստահեցրել է, որ չկա «ապօրինի ներգաղթ» հասկացություն, քանի որ այդ մարդիկ, ըստ նրա, աշխատում ու աջակցում են ԱՄՆ–ին, այդ պատճառով նրանց պետք է ազատ լինելու հնարավորություն տալ։

Ուեսթը նաև խոսել է երկրի սպառազինության հզոր ներուժի կարևորության մասին։ «Եթե այլ երկրներ գան, իսկ դուք զենք չունենաք, ի՞նչ կլինի ըստ ձեզ։ Ձեզ կստրկացնեն», – նշել է նա։

Վերջում նա ստիպված է եղել խնդրել, որ դահլիճից հեռացնեն մի դժգոհ հյուրի, իսկ միջոցառման ավարտին Ուեսթը խնդրել է հանդիսատեսին գնահատել իր ելույթը «շատ լավ» կամ «շատ վատ»։ Մի քանի վանկարկումներից հետո նա հրաժեշտ է տվել ու հեռացել։

Канье Уэст принимает на Video Music Awards MTV (30 августа 2015). Лос-Анджелес - Sputnik Արմենիա
Ժլատ և պահանջկոտ. Քանյե Ուեսթի նախկին թիկնապահը պատմել է աստղի քմահաճույքների մասին

Հիշեցնենք, որ Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել հուլիսի 15-ին։ Նա խոստացել է, որ եթե նախագահ դառնա, Ամերիկան կվերածվի Վականդուի (հորինված, արտաքին աշխարհից թաքնված երկիր, որը հիշատակվում է Marvel–ի ֆանտաստիկ քառյակի մասին կոմիքսների շարքում)։

Ավանդույթի համաձայն` ԱՄՆ նախագահ ընտրվելու իրական հնարավորություն ունեն միայն երկու առաջատար կուսակցությունների` Հանրապետականների և Ժողովրդավարների թեկնածուները, այս տարի այդ կուսակցությունների թեկնածուները կլինեն Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը։ Միևնույն ժամանակ դեպքեր են եղել, երբ զգալի թվով ձայներ են հավաքել երրորդ կուսակցության թեկնածուները կամ անկուսակցականները։ Վերջին մարդը, որի մոտ դա ստացվել է, եղել է գործարար Ռոս Պերոն։ Նա առաջադրվել էր 1992 թվականին և հավաքել քվեների 19%–ը։

Եվ նույնիսկ Թրամփը․ ԱՄՆ նախագահը դիմակ է դրել՝ հակառակ խոստումներին

Լրահոս
0