10:57 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
262 0 0

Առաջիկա օրերին դեպի Հայաստան ու հակառակ ուղղությամբ 4 չվերթ կիրականացվի: Հայաստան ժամանողներն ինքնամեկուսանում են 2 շաբաթով:

ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 03:20, մեկնում ժամը 04:20)։ Նույն օրը կիրականացվեն նաև Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50) և Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22։30)։

Իսկ հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Հիշեցնենք, որ պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվում հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։ Այսինքն՝ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումն օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Ըստ թեմայի

Հատուկ չվերթ․ ՌԴ մասնագետները Հայաստան են եկել ԱԷԿ-ի վերանորոգման վերջին փուլի համար
ՌԴ դեսպանատունը հրապարակել է Հայաստան–ՌԴ նոր չվերթերի ցանկը. մանրամասներ
թեգերը:
Երևան-Մոսկվա, Մոսկվա, Կիև, Մինսկ, չվերթ, թռիչք, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ