14:29 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարել է ահաբեկչի պահանջը և տեսաուղերձ հղել Facebook սոցիալական ցանցում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է ձայնագրել` հորդորելով դիտել 2005 թվականին նկարահանված «Երկրաբնակները» ֆիլմը, ինչպես ցանկացել էր Լուցկում ավտոբուսի ուղևորներին պատանդ վերցրած տղամարդը։

Տեսաուղերձը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի Facebook–յան էջում։

«2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը դիտեն բոլորը», – հայտարարել է նախագահը։

Ենթադրվում է, որ դրանից հետո տղամարդն ազատ է արձակել պատանդներից երեքին։

Հիշեցնենք` երկու անգամ դատված Մաքսիմ Կրիվոշն այսօր` հուլիսի 21-ին, ավտոբուս էր առևանգել։ Նա պահանջում էր, որ Ուկրաինայի առաջին դեմքերը, այդ թվում` ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեսախցիկի առաջ հայտարարեն, որ իրենք «օրենքով ահաբեկիչներ են»։ Նա առանձին պահանջ էր հնչեցրել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու համար` «2005 թվականի «Երկրաբնակները» ֆիլմը դիտեն բոլորը» տեքստով հայտարարություն տեղադրել համացանցում։

Զելենսկու կնոջը հոսպիտալացրել են

Ըստ թեմայի

Նորից կընտրվի՞. փորձագետներն ամփոփել են Զելենսկու նախագահության մեկ տարվա արդյունքները
Զելենսկին առանց խոսափողի է մնացել Մյունխենի համաժողովում ու կատակել ականջների թեմայով
Զելենսկին Սաակաշվիլուն փոխվարչապետի պաշտոն է առաջարկել
թեգերը:
ահաբեկիչ, Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինա

Գլխավոր թեմաներ