14:32 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Ուեսթը նշել է, որ դիտարկում է նախագահական քարոզարշավին մասնակցել ինչպես 2020, այնպես էլ 2024 թվականներին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը) Twitter–ի իր էջում խորհուրդ է հարցրել բաժանորդներից։ Երաժիշտը մասնավորապես հետաքրքրվել է նրանց կարծիքով` կապված նախագահական մրցապայքարին հետագա մասնակցության հետ։

​«Կարծում եմ, բոլոր սևամորթները պետք է Բայդենի համա՞ր քվեարկեն։ Ուզո՞ւմ եք, որ ես առաջադրվեմ, թե՞ ոչ», – գրել է նա։

Ուեսթը նաև հավելել է, որ դիտարկում է նախագահական քարոզարշավին մասնակցել ինչպես 2020, այնպես էլ 2024 թվականին։

Ավելի վաղ Քանյե Ուեսթը չէր կարողացել Հարավային Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել որպես ԱՄՆ նախագահական ընտրությունների անկախ թեկնածու. նա ժամանակին չէր ներկայացրել դրա համար անհրաժեշտ 10 հազար ստորագրությունը։ Մինչ այդ նա որպես անկախ թեկնածու էր գրանցվել Օկլահոմայում` հասցնելով հանձնել անհրաժեշտ փաստաթղթերն ու վճարել գրանցման համար նախատեսված  35 հազար դոլարը։                        

ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։

Ավանդույթի համաձայն` ԱՄՆ նախագահ ընտրվելու իրական հնարավորություն ունեն միայն երկու առաջատար կուսակցությունների` Հանրապետականների և Ժողովրդավարների թեկնածուները, այս տարի այդ կուսակցությունների թեկնածուները կլինեն Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը։ 

Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար

Ըստ թեմայի

Որոշված է. Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում
Քանյեն մարտական է տրամադրված. ռեփերը իրեն «դասել» է ԱՄՆ նախկին նախագահների շարքին
Քիմ Քարդաշյանի ամուսինն ընտրողների հետ հանդիպմանը լացել է ու հայհոյել
թեգերը:
Ընտրություններ, Նախագահ, ԱՄՆ, Քանյե Ուեսթ

Գլխավոր թեմաներ