00:57 25 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.45
  • GBP745.61
  • EUR640.37
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող մարտական գործողությունների կապակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ու հորդորել է նրանց անհապաղ դադարեցնել սրված իրավիճակը սահմանին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Պարոն Գուտերեշն այսօր առավոտյան զրուցել է Ադբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Երկու դեպքում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ»։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի իր կոչը, ինչպես նաև խորհուրդ է տվել հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից և վերադառնալ բանակցություններին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Ըստ թեմայի

Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ
Քոչարի ու ծեծկռտուք. հայերի բողոքի ակցիաները Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ
Ադրբեջանը Հայաստանի դեմ իսրայելական Spike NLOS կառավարվող հրթիռներ է օգտագործել
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Անտոնիո Գուտերեշ, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Տավուշ, Սահման

Գլխավոր թեմաներ